12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Մեր մարտական ընկեր Սերժ Սարգսյանի օգտին. ԵԿՄ կոչը

31-ի ԵԿՄ վարչության և ակտիվի ընդլայնված նիստի հայտարարությունը՝ 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք Նախագահի ընտրությունների կապակցությամբ.

“Գիտակցելով, որ անկախ ԼՂՀ անվտանգության երաշխավորը ժողովրդի միասնական կամքով ընտրված ՀՀ նախագահն է, հավատարիմ մնալով ԵԿՄ 9-րդ համագումարի հայտարարության ոգուն, որում մասնավորապես նշվում էր. «ԵԿՄ-ն Հայաստանի Հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականության բնագավառում պաշտպանում է ՀՀ նախագահ, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար, մեր մարտական ընկեր Սերժ Սարգսյանի նախաձեռնությունները», փաստելով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շարունակել է իր ծրագրերի իրականացումը, ԵԿՄ վարչության եւ ակտիվի ընդլայնված նիստը

Որոշում է.

ա) Կոչ անել ՀՀ ողջ ազգաբնակչությանը՝ ակտիվորեն մասնակցել ՀՀ նախագահի ընտրությանը. ազգի հավաքական քվեն ունեցող նախագահն է, որ կարող է լինել ուժեղ եւ ազգանպաստ լուծում տալ բարդագույն խնդիրներին:

բ) Դիմում ենք ԵԿՄ բոլոր անդամներին, մեր երկրապահ ժողովրդին՝ ՀՀ նախագահի ընտրություններում ՀՀ գործող նախագահ, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար, մեր մարտական ընկեր, ԵԿՄ անդամ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու կոչով: Համոզված ենք, որ Սերժ Սարգսյանը կկառուցի մեր հազարավոր նահատակ ընկերների երազած Հայաստանը, ուր բարեկեցիկ կապրեն մեր սերունդները”:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ