10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Զգույշ եղեք եւ խուսափեք թունավորումներից

Ամանորյա տոնական օրերին սննդային թունավորումներից զերծ մնալու համար ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է`

  •  Սննդամթերք գնելիս հատուկ ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին եւ ժամկետներին:
  •  Աղցանները պատրաստել քիչ քանակով, մայոնեզով եւ թթվասերով համեմել միայն մատուցելուց առաջ:
  •  Զերծ մնալ տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, իսկ օգտագործելու դեպքում պահածոյի պարունակությունը կաթսայի մեջ  նախօրոք եռացնել 20-25 րոպե:
  •  Սննդում օգտագործվող մթերքը լավ լվանալ խմելու ջրով, ճաշատեսակների եփման ժամանակ պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը` 70 աստիճանից բարձր:
  •  Պահպանել կիսապատրաստվածքների, հում եւ պատրաստի սննդամթերքի պահպանման հարեւանության կանոնները, սննդամթերքը սառնարանում պահել փակ տարաներով՝ աղտոտումից խուսափելու համար:
  •  Պատրաստի սննդամթեքը պահպանել սառնարանում 72 ժամից ոչ ավելի:
  •  Սննդամթերքի համային հատկությունների եւ արտաքին տեսքի /կողմնակի հոտ, համ, բորբոս, գույնի փոփոխություն եւ այլն/ փոփոխության դեպքում այն չօգտագործել:
  •  Սնունդ պատրաստելուց եւ ընդունելուց առաջ ձեռքերը լվանալ օճառով` օգտագործելով միայն խմելու ջուր:
  •  Չչարաշահել գազավորված, էներգետիկ ըմպելիքների եւ ալկոհոլի օգտագործումը:
  •  Չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր:
  •  Սնկերը գնել միայն շուկայից եւ խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում: Խորհուրդ չի տրվում երեխաներին եւ հղի կանանց սննդում օգտագործել սունկ եւ տնային պայմաններում պատրաստված պահածոներ:

 

 Խուսափել ճարպոտ սննդի օգտագործումից, սնունդն ընդունել քիչ քանակությամբ, ընդմիջումներով ու հերթականությամբ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ