25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ունենք նախագահի 15թեկնածու. մեկը ԲՀԿ անդամ է

 2012 թվականի վերջին օրը՝ դեկտեմբերի 31-ին ինքնառաջադրմամբ սխան փաստաթղթերը Կենտրոանկան ընտրական հանձնաժողով ներկայացրեց անկուսակցական Ռոբերտ Ահարոնյանը: Նույն օրը ԿԸՀ է ներկայացել նաեւ ԲՀԿ անդամ, Մարդու իրավունքների եվրոպական փաստաբան Ռուբեն Այվազյանը:

 Հիշեցնենք, որ առաջադրման օրվանից` դեկտեմբերի 25-ից սկսած ԿԸՀ փաստաթղթեր են ներկայացրել13 թեկնածու` “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, “Քաշաթաղ” հասարակական կազմակերպության նախագահ, անկուսակցական Ռոբերտ Սիմոնյանը, Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ, անկուսակցական Տարոն Աբրահամյանը, “Ազատություն” կուսակցությունից՝ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, անկուսակցական Մհեր Հայրապետյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, “Ազգային համաձայնություն” կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը, ինքնառաջադրմամբ ` կենսաթոշակառու Պավլիկ Սարգսյանը, Մամուլի ազգային ակումբի ղեկավար Նարինե Մկրտչյանը եւ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

 Առաջադրման վերջին ժամկետը 2013-ի հունվարի 4-ն է:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ