09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Մրոյի տանն ավանդույթը փոխվել է /վիդեո/

Երգիչ Արսեն Գրիգորյանը /Մրո/ ամեն տարի չէ, որ ամանորը դիմավորում է Հայաստանում: Երբեմն նա ամանորը դիմավորում է աշխատանքի մեջ, երբեմն ընտանիքի հետ: Այս տարի նա նոր տարին Հայաստանում  է նշել:

Henaran.am-ի հետ զրույցում երգիչն ասաց, որ ամանորը նախ տանն է դիմավորել եւ այցելել  մի քանի տեղ: ՛՛Սիրում եմ այդ օրն ուրախություն բերել ժողովրդին: Մեծ խորհուրդ ունի այդ տոնը՛՛,-ասաց Արսեն Գրիգորյանը:

Նա պատմեց նաև, որ նախկինում, երբ երեխաները փոքր էին, ինքն էր զարդարում տոնածառը, սակայն ավանդույթը փոխվել է: ՛՛Հիմա երեխաներն են զարդարում, և մի քանի օր առաջ, երբ Մոսկվայից վերադարձա, տեսա, որ տոնածառը շատ գեղեցիկ զարդարել են՛՛,-նկատեց Մրոն:

Իսկ թե ո՞րն է Մրոյի ամենասիրելի կերակրատեսակը, սիրելի կենացը, որ նա միշտ ասում է, և ի՞նչ է երգիչը ցանկանում Ձմեռ պապից՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ