12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Չդադարեն հավատալ Ձմեռ պապիկին, ինչպես ինքը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը բոլորին մաղթում է, որ չդադարեն հավատալ Ձմեռ պապիկին, որին ինքը ևս հավատում է: ”Շնորհավորում եմ անխտիր բոլորին, ինչպես միշտ ուզում են ցանկանալ բոլորին, որ չդադարեն հավատալ Ձմեռ պապիկին, չկորցնեն իրենց հեքիաթը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

 Շուշան Պետրոսյանը մաղթում է չլինել ուղղակի չոր գործնական, ամեն ինչի մեջ գեղեցիկը և արվեստը տեսնել, նույնիսկ քաղաքականության մեջ:

Իսկ հենց իր ընտանիքին մայրիկ Շուշան Պետրոսյանը մաղթում է առողջություն: ”Երեխաներիցս մեծիս նախ լավ ուսումնական տարի, փոքրիս, որ շատ ավելի ընդլայնի իր գիտելիքները, մայրիկիս առողջություն, բոլոր սիրելիներիս ու մերձավորներիս լավ աշխատանք”,-իր մաղթանքները բարձրաձայնեց Պետրոսյանը:

Այս տարի  Շուշան Պետրոսյանը ամանորը նշեց Հայաստանում՝ իր ընտանիքի անդամների հետ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ