Նախագահի թեկնածուն կպատռի Խոսրով Հարությունյանի դիմակը
Եվրոպայի մարդու իրավունքների միջազգային դատարանի փաստաբան, “Բարգավաճ Հայաստան” կուսակցության անդամ, նախագահի թեկնածուի առաջադրվել ցանկացող Ռուբեն Այվազյանը լրատվամիջոցներով տարածել, հետո “Ֆեյսբուքի” իր պատին գրել է, որ իրեն խանգարել է Խոսրով Հարությունյանը, որի եղբոր պատճառով արգելափակել է հաշվեհամարները, ինչի պատճառով չի կարողացել մուծել ընտրագրավը: “Խ. Հարությունյանի եղբոր հայցադիմումի եւ միջնորդության հիման վրա դատարանը ապօրինի արգելանք է դրել իմ բոլոր շարժական եւ անշարժ գույքի վրա (մոտ 35 000 000 ՀՀ դրամի գույք), իսկ արգելանքը վերացնելու իմ միջնորդությունը մերժել է, որը բողոքարկման ենթակա չէ:
Այսպիսով չեմ կարողացել վճարել ընտրագրավը: Հարկադրաբար 08.01.2013թ.-ին պետք է դիմեմ Սահմանադրական եւ վարչական դատարաններին”,-գրել է Այվազյանը՝ խոստանալով ընտրությունների ժամանակ բացահայտել Խ. Հարությունյանի դիմակը:
Ի դեպ, թեկնածուն նաեւ պատասծանել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին: “Զոհրաբյանի հայտարարության վերաբերյալ ցանկանում եմ նշել, որ դեռեւս ես իրավաբանորեն համարվում եմ ԲՀԿ-ի անդամ, եւ կուսակցության պահանջով կարող եմ հրաժարվել ԲՀԿ կուսակցությունից”,-գրել է թեկնածուն եւ տեղադրել իր կուստոմսի լուսանկարը: