09 Մարտի, Կիրակի, 2025
KFC

22-ամյա աղջիկը հարբել ու շփոթվել է

Ըստ ոստիկանության պաշտոնական կայքի, հունվարի 3-ին, ժամը 05.20-ին, Երեւանի Կոմիտասի պողոտայի մի բնակիչ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ 22-ամյա դուստրը հունվարի 2-ին, ժամը 19.00-ին, դուրս է եկել Ե. Քոչարի փողոցի մի շենքից եւ չի վերադարձել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հունվարի 3-ին, ժամը 05.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Կոմիտասի պողոտայի մի բնակչուհի եւ հայտնել, որ մի անծանոթ թակում է իր տան դուռը եւ անհանգստացնում իրեն:

Նշված հասցեն մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ անծանոթը վերը նշված որոնվող աղջիկն է, որը գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ շփոթել է իր բնակարանը:

Կատարվում է քննություն:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ