01 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՌԴ-ում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում ՀՀ քաղաքացիներ են զոհվել

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ս/թ. հունվարի 6-ին Պերմ-Եկատերինբուրգ մայրուղու 64-րդ կլմ-ին իրար են
բախվել “Hyundai Accent” եւ “ՎԱԶ-2110” մակնիշի ավտոմեքենաները: Տեղի ունեցած ավտովթարի
արդյունքում կան զոհվածներ եւ վիրավորներ: Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալների՝ “ՎԱԶ-2110” մակնիշի ավտոմեքենայի մեջ եղել են 5 ՀՀ քաղաքացիներ, որոնցից 4-ը՝ Մկրտչյան Դավիթ Նորայրի
(ծնված՝ 1977թ.), Արեւշատյան Աշխեն Մայիսի (ծնված՝ 1991թ.), Արեւշատյան Սուսաննա Կարենի
(ծնված՝ 1958թ.) եւ Արեւշատյան Մայիս Լյուդվիկի (ծնված՝ 1954), տեղում մահացել են:

Ուղեւորներից Արեւշատյան Լիանա Մայիսին (ծնված՝ 1978թ.) տարբեր կարգի կոտրվածքներով
տեղափոխվել է Կունգուր քաղաքի հիվանդանոց:

Ինչպես հաղորդում են Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության Պերմի մարզի ճանապարհային ոստիկանությունից՝ ավտովթարի մեղավորը եղել է “Hyundai”-ի վարորդը, ով եւս տեղում մահացել է:

Մայրուղու վրա նա փորձել է շրջանցել “ՄԱԶ” մեծ բեռնատարը, արդյունքում հայտնվել է հանդիպակած
գոտում եւ ճակատային մասով հարվածել “ՎԱԶ 2110”-ին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ