12 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Առողջապահության նախարարությունը հորդորում է

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Ամանորյա տոնական օրերին  հանրապետության տարածքում բնակչության շրջանում բոտուլիզմի, սննդային և ալկոհոլային թունավորման, ինչպես նաև սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքեր չեն արձանագրվել:                

Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է հետագայում սննդային թունավորումների և սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման ու տարածման կանխարգելման նպատակով զերծ մնալ ժամկետանց, ոչ սառնարանային պայմաններում պահպանված, անբավարար ջերմային մշակման ենթարկված  սննդամթերքի և պատրաստի կերակրատեսակների, ինչպես նաև տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից:

Հետտոնական օրերին խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ թեթև, անյուղ ապուրներին, բանջարեղենից պատրաստված կերակրատեսակներին և մրգերին: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ