08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Աշոտյանը խնդրում է օրինազանց ճանապարհներից զերծ մնալ

ԿԳՆ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ բուհերում մեկնարկել են քննությունները, և խորհուրդ է տվել ուսանողներին սեփական քրտինքով ու գիտելիքներով վաստակել գնահատականները: ՛՛Հայաստանի բուհերում մեկնարկել են կիսամյակային քննությունները:

Բոլոր ուսանողներին մաղթում եմ բարձր առաջադիմություն և սեփական քրտինքով ու գիտելիքներով վաստակած գնահատականներ:
Հորդորում եմ զերծ մնալ քննություն ստանալու “այլընտրանքային” և օրինազանց ճանապարհներից, անգամ եթե դրանք երբեմն ուրվագծվում են և թվում գայթակղիչ:
Հիշեք, խնդրում եմ, որ կոռուպցիայից պակաս չարիք չէ նաև ինքնախաբեությունը:

Ձեր զենքը և ապագայում բարեկեցության բացառիկ երաշխիքը ձեր գիտելիքն է՛՛,-գրել է նախարարը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ