10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Բդերը շատ վտանգավոր են”

”Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման” ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը հետտոնական օրերին ստամոքսը ծանր կերակրատեսակներից բեռնաթափելու համար խորհուրդ է տալիս նախ և առաջ սնվել ազգային ավանդական ուտեստներով:

՛՛Մենք պիտի տուրք չտանք նորաձևություններին, նորաձևությունը միայն հագնելու համար է, ուտելու մեջ նորաձևություն չկա: Եթե հագուստը հանդուրժում է նոր ձևը, ստամոքսը չի հանդուրժում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մամուլյանը:

Որպես ոչ դժվարամարս ուտելիքներ՝ հարկ է շատ ապուրներ օգտագործել: Խոհարարի խոսքով՝ պետք է սնվել նաև մրգերից պատրաստված աղանդերներով, բանջարեղենից պատրաստված աղցաններով, կարելի է նաև հատիկավորներ օգտագործել: Մեկ կարևոր փաստ ևս, որին Մամուլյանը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել, մի քանի օր առաջ պատրաստված կերակուրը պիտանի չէ:

՛՛Այն , ինչ պատրաստվում է յուրաքանչյուր տոնի համար, պետք է պատրաստվի մեկ օրվա համար, որ սպառվի մեկ օրում: Բդերը, մյուս կերակուրները, որ արդեն մի քանի օրվա են, ոչ միայն վնասակար են, այլև շատ վտանգավոր՛՛,-ասաց նա: 

Վերջինս պնդում է, որ սովորական առօրյայում ևս մարդը պետք է ճիշտ սննդակագով սնվի՝ նախուտեստ, ապուր, հիմնական ուտեստ և աղանդեր: Իսկ ձմռանը վիտամինի պակասը կարելի է վերականգնել չրերի ու բանջարեղենի միջոցով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ