10 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

“Խայտաբղետ” հունվար, տաք փետրվար

ԱԻՆ Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը այսօր  ‘Հենարան’ ակումբում նշեց, որ թեեւ հունվար ամսին կանխատեսվել էր նորմայից ավելի օդի ջերմաստիճանի բարձրացում և տեղումների քանակի ավելացում, սակայն հունվարը “խայտաբղետ” էր:   Այսօրվանից սկսած օդի ջերմաստիճանի անկում է նկատվում: Չնայած այս պահին ամենուր ձնախառն անձրև է տեղում, երեկոյան ժամերին այն կդառնա ձյուն: Այս գիշեր տեղումները կդադարեն […]

21 զոհ, այդ թվում` մեկ հայ` Ղազախստանում տեղի ունեցած ավիավթարի արդյունքում

Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքից ոչ հեռու վթարի է ենթարկվել մարդատար ինքնաթիռ, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը:  Ըստ “Սկատ” ավիաընկերության, որին պատկանում է վթարի ենթարկված ինքնաթիռը, 21 մարդ, այդ թվում եւ անձնակազմի 5 անդամները, մահացել են: Նախնական տվյալներով` վթարի պատճառը վատ եղանակային պայմաններում վայրէջքի պահին գետնին բախվելն է: Պաշտոնական տվյալները կհրապարակվեն ինքնաթիռի “սեւ արկղի” ուսումնասիրությունից հետո, որն արդեն հայտնաբերվել […]

Գյուղին “զավոդ” պետք չի.Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն ընտրողների հետ հանդիպմանն ասաց, որ ինքը շատ գյուղերում է լինում` եւ հիացած է մեկ կարեւոր գործոնով. “Ես նկատել եմ, որ հատկապես սահմանամերձ շրջաններում մարդիկ ունեն իսկապես մարտական ոգի, ապրելու եւ արարելու ձգտում: “Ես շատ գյուղերում եմ եղել եւ գյուղերի մեծ մասում մարդկանց մոտ այս ցանկությունը կա”,-ասաց Սերժ Սարգսյանը: Իհարկե, նրա […]

9-րդ օրը բաց երկնքի տակ եւ անոթի /վիդեո/

”Ռադիոհայ” ՍՊԸ-ի տնօրեն, քարոզարշավի առաջին օրից հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն իրեն լավ է զգում և պատրաստ է շարունակել հացադուլը մինչև առնվազն ընտրությունների ավարտը: Henaran.am-ի հետ զրույցում Ղուկասյանն ասաց, որ շատ հնարավոր է, որ իր պայքարը շարունակի նաև ընտրությունների ավարտից հետո: Դա կախված է իրադարձությունների զարգացումից: Հարցին, թե ինչպես է հաջողում ձմռանը դրսում օրերով գտնվելը […]

“Հայաստանը Եվրոպայում” շարժումը նոր նախագահ ունի

“Հայաստանը Եվրոպայում” համահայկական երիտասարդական-ուսանողական շարժումը տեղեկացնում է, որ 2013թ. հունվարի 25-ին շարժման նախագահ ընտրվեց Արմենակ Մինասյանցը: Ա. Մինասյանցը եղել է “AEGEE-Երեւան” կազմակերպության նախկին նախագահը, իսկ ներկայումս Տեղական Խորհրդի Վերահսկիչ խորհրդի ղեկավարն է, ինչպես նաեւ` “AEGEE-Եվրոպա” կազմակերպության ԵՄ ինտեգրման քաղաքականության պատասխանատուն:  

Հաճելի անակնկալ քաղաքապետարանից

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ` ավելի քան 300 երևանցի ժամկետային զինծառայողների ծնողներ հունվարի 27-ի ուշ երեկոյան մեկնել են ԼՂՀ, Սյունիքի և Տավուշի մարզեր՝ Հայոց բանակի օրն իրենց որդիների հետ նշելու: Նախաձեռնությունը հիրավի հաճելի անակնկալ էր թե զինվորների և թե նրանց ծնողների համար: Վերջինները հենց տեղում հնարավորություն են ստացել անձամբ ծանոթանալու իրենց զավակների ծառայության պայմաններին, իսկ […]

Դեդ Հասանը մոտ էր էջմիածնեցի Հարութիկի հետ. նոր բացահայտումներ

Սխալ է Ասլան Ուսոյանի ներկայացումը որպես կիսով չափ հայ, քանի որ նա եզդի էր: Նա ոչ մի անգամ չի նշել, թե հայկական արմատներ ունի: Դեդ Հասանը մոտ է եղել Սվո Ռաֆի, Ալիկ Սոչինսկու, էջմիածնեցի Հարութիկի, Էդիկ Ասետրինայի հետ: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց քրեագետ Սերգեյ Գալոյանը: Քրեագետը նշեց, որ սխալ ինֆորմացիա է տարածվել […]

Րաֆֆիի պատճառով Հայաստանում կտրուկ նվազել է ինտիմ կյանքը

Լրագրող, հաղորդավար Պետրոս Ղազարյանը Ֆեյսբուքյան իր էջում հումորով է մեկնաբանել ”Ժառանգության” առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի անմիջական քարոզարշավը:   ”Ըստ Գելլափի` այս օրերին Հայաստանում կտրուկ նվազել է ինտիմ կյանքը: Կանայք տղամարդկանց մերժում են. ”բա որ Րաֆֆին հանկած ներս մտնի” արտահայտությամբ))”,-գրել է Պետրոս Ղազարյանը:

Սեդրակ Զատիկյանի սպանության գործի սկանդալային զարգացումը

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանը, դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, նույն տարածքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու Սեդրակ Զատիկյանի սպանության գործով այսօրվա նիստում որոշեց դիմել հատուկ քննչական ծառայությանը՝ վկաների նկատմամբ խոշտանգումներ կատարելու հայտարարությունները քննության առնելու համար: Այսօր նախաքննության ընթացքում Մալաթիայի ոստիկանության բաժնում իր նկատմամբ խոշտանգումների մասին հայտարարեց վկա, գործով ամբաստանյալ Ստեփան Հակոբյանի ընկերը՝ Ահարոն Հակոբյանը, իսկ […]

ՀՀ նախագահի թեկնածուներին-տեսաուղերձ 3 /վիդեո/

“Շիրակ կենտրոնը” պատրաստել է Հայաստանում հաջորդ ամիս կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներին և ՀՀ ապագա նախագահին գյումրեցի ընտրողների կողմից ուղղված ուղերձներ պարունակող տեսանյութերի շարք, որոնք հաջորդաբար հանրայնացվում են: “Ընտրողները` ՀՀ նախագահի թեկնածուներին” խորագիրը կրող տեսաուղերձների շարքից ներկայացվող այս տեսանյութում Գյումրու տնակային ավանների բնակիչները իրենց հուզող խնդիրներով և սպասելիքներով դիմում են երկրի բարձրագույն պաշտոնի հավակնորդներին` իրենց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված