12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայր տաճար բերվեցին առաքյալների մասունքները

 Դեկտեմբերի 1-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հանդիսավորապես տոնախմբեց Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը: Տոնի նախօրեին` նախատոնակի արարողության ժամանակ, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Ս. Տաճար էին բերվել Մայր Աթոռում պահվող Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների մասունքները:  Տոնի առիթով Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր […]

Հայերը երկարակեցությամբ առաջնային տեղ են զբաղեցնում

Ամենաերկարակյաց մարդիկ ապրում են Մոնակոյում, որտեղ կյանքի միջին տեւողությունը կանանց մոտ 93,77 տարի է, տղամարդկանց` 85,74 տարի: Ամենաքիչն ապրում են Չադում, որտեղ կյանքի միջին տեւողությունը կանանց մոտ 49,82 տարի է, տղամարդկանցը` 47,61 տարի, գրում է “Daily Mail”-ը: Հայաստանը հետխորհրադային երկրների շարքում 4-րդ տեղն է զբաղեցնում երկարակեցությամբ` Վրաստանից, Լիտվայից եւ Էստոնիայից հետո: Տարածաշրջանում այն 2-րդն է: Մեր […]

Նախագահի թեկնածուն չհասցրեց ներկայացնել գրական գոհարները

Արձակագիր, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը չներկայացավ դեբատի: “Դեբատ” ակումբում նա պիտի բանավիճեր էպոսագետ, ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի հետ: Տեր-Գուլանյանը ոչ թե խուսափել էր, այլ մարզում էր, եւ չհասցրեց գալ, եթե նկատենք, որ դեբատը սկսեց տասնհինգ րոպե ուշացումով: Արդյոք նրան տեսիլք է երեւացել ու հորդորել առաջադրվելու նախագահի թեկնածու: Վարդան Սեդրակյանի աչքին տեսիլք չի երեւացել, երբ նա […]

ԵՄ-ին պահանջում են զրկել Նոբելյան մրցանակից

Մի շարք Նոբելյան մրցանակակիրներ` հարավաֆրիկացի 81-ամյա արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուի գլխավորությամբ, պահանջում են զրկել Եվրամիությանը խաղաղության Նոբելյան մրցանակից եւ ԵՄ-ի ներկայացուցիչներին չվճարել մրցանակային շվեդական 8 մլն կրոնը: Այս մասին հայտնում է “AFP”-ը: Բողոքարկող բաց նամակի հեղինակների կարծիքով` ԵՄ-ան թեկնածությունը բոլորովին չի համապատասխանում խաղաղության մրցանակի այն չափանիշներին, որոնք Ալֆրեդ Նոբելը ձեւակերպել է իր կտակում:  Մրցանակաբաշխությունը կայանալու է […]

ՄԻԱՎ-ը մահացու չէ

 Ընթացիկ  տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ, Հայաստանում ՄԻԱՎ վարակ ունեցողների 1359 դեպք է արձանագրվել: Գրանցված դեպքերի համարյա կեսի  մոտ այն վերածվել է  ՁԻԱՀ-ի: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը Հայաստանում 3500 է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը: Ի դեպ վարկվածների մեջ կան տարբեր սոցիալական խմբերի […]

7 միլիոն դոլար` Հայաստանը արյան ծով դարձնելու դիմա՞ց

‘Մարտի 1-ի զոհերը ոչ թե կառավարության վզին են, ես նրանց չեմ պաշտպանում, այլ Լեւոնի, որովհետև ինքը 7 միլիոն դոլար էր վերցրել ”Սորոսից”, որպեսզի Հայաստանը դարձնի արաբական աշխարհի արյան ծով, բայց 10-ը զհվեցին”,-Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը` հիշեցնելով, որ մինչև 2008-ի մարտի 1-ը ՀԱԿ առաջնորդը փառաբանում էր Արևմուտքը, մարտի 1-ից հետո անարգեց Արևմուտքին, […]

Վթար. հղի կնոջը ծննդատուն են տեղափոխել/վիդեո/

Երեկ,   նոյեմբերի 30-ին` ժամը 21:30-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի 70 հասցեում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Միմյանց են բախվել միանգամից 3 մեքենաներ, որոնցից մեկը “Վանե” տաքսի-ծառայությունը սպասարկող մեքենաներից է եղել: Տաքսի-ծառայության մեքենայում են եղել վարորդը` վանաձորցի 55-ամյա Սուրեն Առաքելյանը եւ ուղեւորներ Կամո Բորյանն ու Քրիստինե Մելքոնյանը, ով հղի է: Նրան անմիջապես տեղափոխել են Վանաձորի ծննդատուն: 

Էս սարը իմն է. ԲՀԿ-ն ՀՀԿ-ին. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նախորդ շաբաթ օրը տարաձայնություններ են առաջացել Տավուշի մարզի Այգեպար համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Անդրանիկ Այդինյանի եւ ԲՀԿ Տավուշի մարզային կառույցի ղեկավար Նինա Ադամյանի միջեւ: Ականատեսների վկայությամբ` նրանց վեճը ծագել է այն բանից հետո, երբ գյուղապետը ցանկացել է “Գագիկ Ծառուկյան” հիմնադրամի կողմից համայնքին նվիրած տրակտորն օգտագործել խմելու ջրի ջրագծի կառուցման աշխատանքներն իրականացնելու նպատակով: Թերթի […]

Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է /վիդեո/

Դեկտեմբերի 1-ին նշվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը: Այս օրը կոչված է եւս մեկ անգամ ընդգծելու ՄԻԱՎ-վարակի համաճարակի գլոբալ տարածումը կանխարգելու անհրաժեշտությունը, ինպես նաեւ միավորել ջանքերն այդ սպառնալիքի դեմ պայքարելու գործում: Ավելի քան 3 տասնամյակ ՄԻԱՎ-վարակը տարածվում է մոլորակում` պատճառելով մեծ տնտեսական վնաս, աշխարհի բազմաթիվ երկրներում ապակայունացնում է սոցիալ-քաղաքական իրավիճակը, բացասաբար է ազդում տնտեսական […]

Ո՞ւր ենք գնում հայերով. Հայացք

Ըստ “Հայացք”-ի,  ամեն շաբաթ եւ կիրակի Ռուսաստան մեկնող վեցական ավտոբուսներ Բագրատաշենի մաքսային անցակետով հատում են Հայաստանի սահմանը։ “Այդ ավտոբուսները լեփ-լեցուն են հայկական ընտանիքներով, որոնք մեկնում են անհրաժեշտ իրերով, շատերը՝ տնային խալաթներով ու հողաթափերով։ Շաբաթ եւ կիրակի օրերին սրտաճմլիկ տեսարաններ են մեր մաքսակետում։ Լքում են մեծ ու փոքրով, կրծքի երեխոներով… Այդ օրերին միջինը 250-300 մարդ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի