Բաց նամակ Տարոն Մարգարյանին

Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում այս պահին կրկին այգի է զոհաբերվում
 շինարարությանը: Քաղաքապետարանին արդեն դիմել ենք և շարունակում ենք պահանջել անհապաղ դադարեցնել շինարարությունը և վերականգնել այգուն հասցված վնասը: Քաղաքապետարանը քայլեր չի ձեռնարկում:Հաղորդագրությունը Henaran.am-ը ստացել է էլեկտրոնային փոստով, որին կցված է նամակ. հետեւյալ բովանդակությամբ. 
Երևանի քաղաքապետ
 Պարոն Տարոն Մարգարյանին
 Դավիթաշեն 4-րդ թաղամասի
 46 շենքի մի խումբ բնակիչներից
Դիմում
Մեծարգո պարոն Մարգարյան, ապավինելով Ձեր մարդասիրությանն ու ակնկալելով
 Ձեր բարեհաճությունը, խնդրում ենք կասեցնել վերոնշյալ շենքի դիմաց՝
 Դավիթաշեն 46/3 հասցեում իրականացվող նոր շինարարության թույլատվությունը
 և վերանայել հողահատկացման Ձեր որոշումը, քանի որ նման շինությունն
 ամբողջությամբ կփակի աստվածատուր լույսի ներթափանցումը 1-ին և 2-րդ
 հարկերի բնակարաններ:
Հատկացված հողատարածքը շենքից հեռու 10 մետր, որը
 նույնպես նարմատիվային խախտում է: Առանց այն էլ շենքը գտնվում է զրոյական
 մակարդակից ցածր և ամենափոքր շինությունը կամ ցանկապատն անգամ կխանգարի
 լույսի ներթափանցումը:
Արդեն շենքը շրջապատված է բարձր շինություններով,
 որոնք հավասար են մեր բազմաբնակարան իննհարկանի շենքի 3-րդ հարկի
 բարձրությանը:
Այս կառուցվելիք շինությունը նաև ամբողջությամբ կխախտի
 անվտանգության նորմերը, քանի որ միակ փոքր հողահատվածն է մնացել, որով
 արտակարգ իրավիճակների (հրդեհ, երկրաշարժ և այլն) ժամանակ հնարավոր է
 մոտոնալ շենքին հետնամասից (քանի որ բոլոր մոտեցումներ փակ են):
 
                










































