01 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ընտրությունների միջոցով իշխանության փոփոխություն չի լինում ոչ մի երկրում. ՀԿԿ-ն չի սատարում

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը դեկտեմբերի 29-ին գումարած կենտկոմի պլենումում որոշում էր կայացրել ՀՀ նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրելու և այլ թեկնածուի չսատարելու մասին:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀԿԿ գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

“Այս որոշման պատճառն այն է,որ համոզված ենք,որ այս անգամ էլ է գործի դրվելու ողջ ռեսուրսը ի շահ նախագահի: Մենք մեր փողերը քամուն չենք տալու, չնայած չունենք էլ, որ տանք”,- ասաց նա:

Ռուբեն Թովմասյանը խոսեց նաև քարոզարշավի մասին. “Տեսնում ենք էլի ինչ քարոզարշավ է ընթանում՝ մեկը մազ է կտրում, մյուսը խոստումներ է տալիս, մյուսը գրասենյակից դուրս չի գալիս”,- ասաց նա:

Անդրադառնալով 2008-ի մարտի 1-ի դեպքերին`Ռուբեն Թովմասյանը նշեց, որ այդ ամենի մեղավորը ժողովրդին առաջնորդողներն էին, հավելելով, որ ընտրությունների միջոցով իշխանության փոփոխություն չի լինում ոչ մի երկրում:

Ըստ նրա`հիմնական կուսակցությունները չառաջադրեցին թեկնածու,մյուսներն էլ առաջադրեցին առաջադրելու համար: “Մեկը հացադուլ է անում,մյուսը հանում է թեկնածությունը,թե ինչու էր դրել պարզ չէ”,-ասաց նա:

ՀԿԿ ղեկավարը հայտնեց, որ ընտրություններից հետո ոչ մի դրական փոփոխություն չի սպասվում.Աղքատությունը խորանալու է,արտագաղթը շարունակվելու է,աշխատանք չունեցողների քանակը մեծանալու է”:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ