11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Որ գյուղը չդատարկվի /վիդեո/

‘’Ագրարագյուղացիական միավորում’’ ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը ընդունելի է համարում գործող նախագահ, ՀՀԿ  թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը:

Այս մասին այսօսր Հրաչ Բերբերյանն ասել է ‘’Հենարան’’ մամուլի ակումբում: ‘’Նախագահի ծրագիրն իրատեսական է, եթե կատարեց, շատ լավ կլինի, եթե չկատարեց, գյուղացին միշտ դժգոհ  կլինի’’,-նշել է նա:

Հրաչ Բերբերյանի համոզմամբ, որպեսզի գյուղացու խնդիրները լուծվեն, ոչ թե լոկալ, այլ համակարգային բարեփոխումներ են հարկավոր: Բերբերյանն օրինակ, առաջարկում է.
’’Գյուղացին պետք է  ունենա իր սեփական բանկը, որտեղ բաժնետեր է: Միայն այդ ժամանակ
բանկը նրա համար կաշխատի’’:

‘’Ագրարագյուղացիական միավորում’’ ՀԿ նախագահն առանց անուն նշելու հայտարարել է նաեւ, որ  նախագահի թեկնածուներից մեկի ծրագիրն իր առաջարկած ծրագրին շատ նման է. ‘’Կա մի ծրագիր, որը ոնց որ իմ ծրագրից նկարած լինի’’:

Henaran.am-ը  Հրաչ Բերբերյանից հետաքրքրվել է` ինչ քայլեր պետք է իրականացվեն իշխանության կողմից, որպեսզի գյուղը չդատարկվի: ‘’Արագ պետք է գնանք ռեֆորների եւ օրենսդրական դաշտում եւ բնակնաբար, այն գումարները, որը կառավարությունը տալիս է գյուղատնտեսությանը, պետք է էֆեկտիվ ծախսվեն’’,-նշել է նա:

Բերբերյանի խոսքով, գյուղացին ինքը պետք է մասնակից լինի ծրագրին, այլ ոչ թե պետական չինովնիկը:

Մեր մյուս հարցին, ճիշտ քայլ էր արդյո՞ ք հողի սեփականաշնորհումը, որի ‘’կնքահայրը’’ համարվում է նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը,  Հրաչ Բերբերյանը պատասխանել է.’’Իհարկե,  տեղին էր, թեեւ թերություններով իրականացվեց, բայց բայց դրան հաջորդած քայլերը  չարվեցին’’:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ