10 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երիտասարդները մեծարեցին որդեկորույս մայրերին

Հունվարի 29-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և “Երիտասարդ  համալսարանականների միավորում” ՀԿ-ն կազմակերպել էին զոհված ազատամարտիկների մայրերին նվիրված մեծարման ցերեկույթ։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նախ շնորհավորեց ներկաներին ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-ամյակի առթիվ, այնուհետև իր շնորհակալական խոսքն ուղղեց զոհված ազատամարտիկների մայրերին։ “Ես խոնարհվում եմ այն մայրերի առաջ, ում զավակների կյանքի շնորհիվ կարողացանք […]

Որդին կնոջ համար ծեծել է մորը` աստիճաններից ցած գլորել

Երեկ` հունվարի 28-ին, առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մուրացան 64 տան բնակիչ 64-ամյա Գագիկ Սենեքերիմյանը ահազանգել է ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ մայրը՝ 75-ամյա Գեղանուշ Մանգյանը, տան աստիճանավանդակներից ընկել, մահացել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը` Էրեբունու ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արսեն Ավոյանի գլխավորութամբ: […]

“Բագրատյան, էլի ուզում ես չալաղա՞ջ ուտես”. ակցիա ԿԸՀ-ի դիմաց /ֆոտո, վիդեո/

Այսօր` հունվարի 29-ին ԿԸՀ-ի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել մի խումբ ՀՀ քաղաքացիներ: Նրանք պահանջում են, որ ԿԸՀ աշխատակիցները ազատեն իրենց աշխատավայրը, քանի որ “նրանք կեղծարարներ են եւ կեղծելու են փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները”: Henaran.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցները ասացին, որ հույս չունեն, թե այս ակցիայով հասնելու են իրենց  նպատակին, բայց հույս ունեն, որ […]

Արաբկիր եւ Կենտրոն վարչական շրջանները կջրազրկվեն

    “ՙԵրևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հունվարի 30-ին ժամը 10.00-ից մինչև հունվարի 31-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.   Արաբկիր վարչական շրջանում` Գրիբոյեդով, Հ.Քոչար, Վաղարշյան, Խաչատրյան, Գ.Արծրունի, Սունդուկյան, Արղության, Կովկասյան, Սևքարեցի Սաքո, Հովսեփ Էմին, Մանուշյան, Ռաֆիի, Ա.Խաչատրյան, Բակունց փողոցների, Փափազյան փողոցի ու 2-րդ […]

Թուրքիայում հայերի սպանությունների շարքը ձեռագիր ունի. թուրքագետ

Թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով Ստամբուլում հայ տարեց կանանց սպանության դեպքերին, նշեց, որ հայկական համայնքը Ստամբուլում պատանդի կարգավիճակով է ապրում: “1940-ական թվականններից եղել են նման դեպքեր, սակայն դրանք մեծ արձագանք չէին ստանում, քանի որ ոստիկանությունը լուրերը չէր տարածում,թերթերն էլ այդ մասին չէին գրում: Սակայն այսօր կոծկել հնարավոր չէ”,-ասաց նա: Թուրքագետը հայտնեց,որ Ստամբուլի […]

56-ամյա կինն ինքնասպան եղավ

Ինչպես ավելի վաղ հաղորդել է Henaran.am-ը, այսօր` հունվարի 29-ին, ժամը 11.10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Վ. Փափազյան փողոցի թիվ 16 հասցեում 43-րդ բնակարանի բնակչուհին փորձում է ինքնասպանություն գործել: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Բնակարանում  հայտնաբերվել է ինքնասպան եղած 1957 թ. ծնված Լ. Գալոյանի դին:

” Ինչքան ուզում ա ընդդիմությունը քխ լինի … “

“Երբ իշխանությունները մրսում են, պատվիրում են սոցհարցում վերմակները…   Գելափաչգիտեմինչականախառը կազմակերպություններ, ախր ձեր հարցումները անցկացրեք ՀՀԿ գրասենյակներից դուրս, որ խայտառակ չլինեք…. Չի կարող սոցիալական նման ծանր վիճակում գտնվող երկրում 66 տոկոսը գնա իշխանությանը ձայնը տա, ինչքան ուզումա ընդդիմությունը քխ լինի…”,-գրում է Դավիթ Սանասարյանն սոցկայքում:

Զավեշտալի մթնոլորտ է երկրում` ծաղրել ամեն ինչ. Վիգեն Ստեփանյան /վիդեո/

՛՛Բոլորս հուզված սպասում էինք, թե ինչպես կընդունվի, ինչպես կգնահատվի ֆիլմը, և երբ հոտնկայս ծափահարեցին, ուրեմն ինչ-որ բան արվել է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը տպավորություններով կիսվեց ՛՛Գարեգին Նժդեհ՛՛ ֆիլմում Դեւեջյանին մարմնավորած  Վիգեն Ստեփանյանը: Նույն հուզումն ու ուրախությունն են ապրել Նժդեհի դերակատարները` երիտասարդ եւ հասուն տարիքում` Շանթ Հովհաննիսյանն ու Արտաշես Ալեքսանյանը: Վերջինս նշեց, որ երկրի նախագահից սկսած բոլորն […]

Բաքվի մոտեցումը Ստեփանակերտի օդակայանի հարցում Բորդյուժան անհաջող կատակ որակեց

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան լուրջ չի վերաբերվում Ադրբեջանի կառավարության որոշմանը, որը թույլ է տալիս հարվածել Ստեփանակերտի օդակայանից թռչող քաղաքացիական ինքնաթիռներին: Այս մասին այսօր Երեւանում հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նիկոլայ Բորդյուժան նշեց, որ ծանոթ է այդ որոշմանը:  ‘’Դա մտքերի անհաջող մեկնաբանություն է կամ անհաջող կատակ: Ես Ադրբեջանը դիտարկում եմ որպես քաղաքակաիրթ երկիր: Ես […]

“Գրանդ Քենդիում” հավաքագրել են աշխատողների անձնագրերը

“Կարևոր քայլ իշխանությունների կողմից, բայց ոչ բավարար”: Այսպես բնութագրեց նախագահի թեկնածու Արման  Մելիքյանը ոստիկանության անձնագրային բաժանմունքի ձեռնարկած քայլը: Արման Մելիքյանը նամակ էր ուղարկել ոստիկանություն, որպեսզի վերջիններս տրամադրեն տվյալներ, թե քանի մարդ է սփյուռքից ընդունել ՀՀ քաղաքացիություն և քանի մարդ է հրաժարվել  ՀՀ քաղաքացիությունից: Ըստ ոստիկանության անձնագրային բաժանմունքի տրամադրած տվյալների` 2007-2013 հունվարի 16-ը քաղաքացիություն է ստացել   28.859 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված