26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կյանքներիս գնով բյուջեն կլցվի…

Ստոմատոլոգներ, անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվողներ, տուրիզի ոլորտի ներկայացուցիրներ: Բողոքողների շարքին առաջիկայում ավելանալու են նաև տաքսիստները, հատկապես նրանք, ովքեր երթևեկում են դեղին պետհամարանիշներով:

“Ասեցին եկեք մտեք հարկային դաշտ, բայց դեղին համարանիշերը հանեցինք ու կրակն ընկանք”,-Henaran.am-ի հետ զրույցում  ասում է “Անհատ վարորդների իրավունքների պաշտպանություն” Հ/Կ անդամ Տիգրան Հովհաննիսյանը:

“Պետությունը այսօր  հավասար հնարավորություն չի ստեղծում  բոլորի համար: Տաքսիստներից շատերը  սպիտակ համահարանիշներով են շարունակում աշխատել, մենք նրանց դեմ ոչ մի բան չունենք,  նրանք էլ  մեր ազգն են ու հորեղբոր տղաները, բայց  արդար չի”:

“Արտոնագրային վճարների մասին” օրենքով այս տարվա հունվար ամսից  յուրաքանչյուր եռամսյակի համար դեղին պետհամարանիշերով անհատ տաքսիստները պետք է  վճարեն 15 հազար դրամ եկամտային հարկ,  29 հազար` արտոնագրային վճար:  Այսինքն` մեկ եռամսյակում ընդհանուր 44 հազար դրամ հարկ պետք է վճարեն, նախկին 20 500 դրամի   փոխարեն:

“Պատկերացնում եք, սա նշանակում է, որ մինիմալը  լինելու է ոչ թե 600, այլ 800-900 դրամ, նայած` ով ինչ գին կսահմանի: Համ մեզ է վնաս, համ ժողովրդին, բայց կարևորը նա է, որ կյանքներիս գնով բյուջեն կլցվի…”,- զայրացած շարունակեց մեկ այլ վարորդ:

Տիգրան Հովհաննիսյանը տեղեկացրեց նաև, որ այս հարցով նամակ են գրել նախագահին ու վարչապետին, բայց պատասխան դեռ չեն ստացել:

“Եթե որևէ լուծում չտրվի, մենք դեղին համարանիշները հավաքելու ենք, բերել –լցնելու ենք  կառավարության մոտ ու հեռանանք, ինչներիս է պետք”:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ