04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Աստվածաբանական երկխոսություն

Հունվարի 22-27-ը Վատիկանում տեղի ունեցավ Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների միջև պաշտոնական աստվածաբանական երկխոսության միջազգային հանձնախմբի 10-րդ հանդիպումը: Հանդիպման օրակարգում էր մինչև 5-րդ դարը Եկեղեցիների միջև հարաբերությունների մասին միասնական փաստաթղթի պատրաստումը:

Աստվածաբանական երկխոսության ներկայացուցիչները հանդիպեցին նաև Նորին Սրբություն Բենեդիկտոս ԺԶ Պապի հետ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ժողովին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացնում էին Տավուշի թեմի առաջնորդ, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության տնօրեն Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը և Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս Տ. Շահե աբեղա Անանյանը: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից հանդիպմանը ներկա էին Տ. Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը և Տ. Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը:

Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների և Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու աստվածաբանական պաշտոնական երկխոսության 11-րդ հանդիպումը տեղի կունենա 2014 թ. Հնդկաստանում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ