՛Առողջապահության կազմակերպիչների միավորում՛՛-ը սատարում է Սերժ Սարգսյանին
՛՛Մեր միավորումը պաշտպանեց ՀՀԿ-ին խորհրդարանական նախկին երկու ընտրություններում, Սերժ Սարգսյանին՝ նախագահական ընտրություններում, և ինչպես ցույց են տվել նախորդ տարիները, մեր սպասումներն արդարացվել են՛՛,-այսօր ՛՛Առողջ ընտանիք՛՛ համաժողովին հայտարարեց ԱԺ պատգամավոր, նախկին ԱՆ Արա Բաբլոյանը:
Նա ՛՛Առողջապահության կազմակերպիչների միավորում՛՛ ՀԿ-ի կողմից շնորհակալություն հայտնեց նախագահ Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին` ոլորտում կատարված բարեփոխումների համար. բարելավվել է շտապբուժօգնության ծառայությունը, բժշկական ծառայությունների որակը, նորագույն տեխնոլոգիաներ են ներդրվել:
Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը նկատեց, որ հանրապետության մարզերում վերանորոգվել է ինը առողջապահական կենտրոն, հիսունը համալրվել են նոր սարքավորումներով, կահույքով ու համակարգիչներով: Նշվեց նաև, որ վերջին տարիներին կրճատվել են ստվերային վճարները:
Կոնֆերանսին ներկա Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ու ասաց, որ նախագահի թեկնածուի շտաբը բարձր է գանահատում այս հայտարարությունը: Աբրահամյանը նկատեց, որ դահլիճում ներկաները բազմաթիվ անգամ փրկել են մարդկային կյանքեր: Նա համաձայնեց, որ շատ են քննադատում իշխանություններին և շատ-շատ առիթներով այդ քննադատությունները շատ ճիշտ են լինում, սակայն ՛՛չի սխալվում այն իշխանությունը, որը ոչինչ չի անում”:
Վերջինս նախագահի անունից շնորհակալություն հայտնեց ու հիշեցրեց, Սերժ Սարգսյանը մշտապես ուշադրություն է դարձրել և դարձնելու է առողջապահության ոլորտին: