17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Րաֆֆին բուլկի ու պերաշկի բաժանեց Չարենցավանի երեխաներին /Ֆոտո/

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է իր քարոզարշավը Չարենցավանում: Նա “խաչապուրիանոցի” մոտ ողջունեց տեղի աշխատակիցներին: Վերջիններս մի պահ անակնկալի եկան եւ չէին մոտենում փոքրիկ պատուհանին: Թեկնածուն սպասեց այնքան, մինչեւ նրանք վերջապես մոտեցան:

Տարատեսակ խմորեղեն գնելով` Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունեց նրանց եւ մաղթեց` բարի ընտրություն: Խաչապուրիներն ու բուլկիները նա բաժանեց հավաքված դպրոցականներին: Րաֆֆի Հովհաննիսյանը կատակեց, թե հանկարծ այս մասին Արմենուհուն /նրա տիկինն է/ չասեք` չի սիրում, որ պերաշկի եմ ուտում:

Henaran.am-ը թեկնածուից հետաքրրքվեց, թե ինչու կրպակ աշխատակիցները տարակուսեցին եւ չէին մոտենում իրեն: Նա պատասխանեց, որ նրանք ոչ թե վախենում էին իրենից, այլ տեսախցիկների եւ լրագրողների բազմությունից: Ապա Րաֆֆի Հովաննիսյանը  նրանց հորդորեց` չվախենալ եւ առաջանալ:

Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է իր քարոզարշավը Կոտայքի մարզում: Այժմ նա ուղեւորվում է Բյուրեղավան:

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ