01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ն` Սարգսյանին, ՀԱԿ-ը` Բագրատյանին

Հայերս միշտ չէ, որ ինչ-որ ուժի ընտրելուց հետո ցանկություն ենք ունենում ընտրելու նաև այդ ուժի առաջնորդին և հակառակը:

Այս մասին հայտնեց “Սոցիոմետր” սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Ըստ սոցիոլոգի`ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի  և ՀԱԿ-ի չմասնակցությունն ընտրություններին մտավախություն էր ստեղծել, թե այդ ուժերին ընտրողները չեն գնա ընտրությունների, սակայն այդ մտավախությունները չհաստատվեցին.

“Դրա պատճառն այն է,որ հայերս միշտ չէ,որ այդ ուժին ընտրելուց հետո ցանկություն ենք ունենում ընտրելու նաև այդ ուժն առաջնորդողին և հակառակը”,-ասաց նա:

Հարցման արդյունքներով ՀՀԿ-ին ձայն տվողների միայն 59%-ն է պատրաստ իր ձայնը տալ Սերժ Սարգսյանին, իսկ տատանվողների թիվը կազմում  է 35%. “Դրանով տեսնում ենք,որ մի բան է ձայնը տալ կուսակցությանը, այլ բան է նախագահի պարագայում”:

Սոցիոլոգը հայտնեց,որ ԲՀԿ-ին ընտրողների կեսը մասնակցելու է ընտրությանը և գիտի, թե ում է ձայն տալու: «Այդ ընտրազանգվածից ամենամեծ բաժինը հասնելու է Սերժ Սարգսյանին`22%, Րաֆֆի Հովհաննիսյանը կստանա 17%, Պարույր Հայրիկյանը`3%, իսկ Հրանտ Բագրատյանը`5%: Ընտրություններին չի մասնակցի ԲՀԿ-ի ընտրազանգվածի 8%-ը»:

“Գագիկ Ծառուկյանի այդ չեզոք քայլը բավականին օգուտ բերեց Սերժ Սարգսյանին”,-ասաց Ահարոն Ադիբեկյանը`հավելելով, որ նախագահի 4 հիմնական թեկնածուներից միայն Բագրատյանը ԲՀԿ-ի ընտրազանգվածից ձայն չի ստանա:

“ՀԱԿ-ի ընտրազանգվածից ընտրություններին մասնակցող 48%-ից 27%-ն իրենց ձայնը կտան Բագրատյանին,15%-ը Րաֆֆի Հովհաննիսյանին, երեքական տոկոս կստանան Սերժ Սարգսյանը և Պարույր Հայրիկյանը”:

Անդրադառնալով ՀՅԴ-ի ընտրազանգվածին`Ահարոն Ադիբեկյանը նշեց,որ 20-ական տոկոս կհավաքեն Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ Բագրատյանն ու Հայրիկյանը կստանան հինգական տոկոս. “Մնացած 50%-ից 45%-ը դեռ չեն կողմնորոշվել մասնակցության շուրջ, իսկ 5%-ը չի մասնակցի ընտրություններին”,-աաց նա:

“Ընտրություններին սպասվում է 60-65% ակտիվություն”,-ասաց նա`հավելելով, որ ընտրողների մի մասն ակնկալում է գումար, մի մասը ինչ-որ հարցերի լուծմանն է սպասում,որ ընտրի տվյալ անձին.

“Սակայն, քանի որ լուրջ փող բաժանող չկա, կորում է այդ հետաքրքրությունը”,-ասաց սոցիոլոգը:

Նշենք,որ հարցումը կատարվել է հունվարի 21-22-ը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ