26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դադարեցնել անհեթեթ ցուցադրությունը` մշակույթի նախարարին

Պատմական հուշարձանների պահպանություն” քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը

 Անցած տարի կառավարության 1169-Ա որոշմամբ Երևան տեղափոխվեցին թվով 53 հուշարձաններ՝ “ցուցահանդես կազմակերպելու նպատակով”: Շատերը գուցե մոռացել են այդ մասին, սակայն մենք՝ “Պատմական հուշարձանների պահպանություն” քաղաքացիական նախաձեռնության անդամներս, դեռ հիշում ենք ու պայքարելու ենք , որ այդ չարաբաստիկ, հակաազգային ու օրեքների կոպտագույն խախտումներով ցուցահանդեսը չկայանա:

Ինչպես հայտնվել է ավելի վաղ, նախաձեռնության անդամները բազմիցս հանդիպել են ցուցահանդեսի կազմակերպիչների ու մշակույթի նախարարության աշխատակիցների հետ, ինչպես նաև հարցը բարձրացրել են Հանրային խորհրդում:

Ցավոք, վերջինը որդեգրել էր “հակամարտության խաղաղ կարգավորման ուղին»՝ այն է առանց հարցին լուծում տալու հանդարտեցնել կրքերը, ինչն այնքան էլ նպատակահարմար չէր այս պարագայում, քանի որ բարձրացրած հարցը վերաբերվում է մշակութային արժեքնեիր պաշտպանությանը: Մյուս օղակների ներկայացուցչների պատասխանները ծիծաղելի ու անհիմն են. մասնավորապես վերջին ասուլիսի ժամանակ Արմեն Ապրոյանի կողմից հնչեցված միտքը, թե իբր օրենքի մեջ գրված “բացառիկ” բառը հասկանում ենք որպես երևույթի բացառիկություն: 

Հիշեցնենք, որ ‘Պատմական և մշակութային հուշարձանների մասին” ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը սահմանում է, որ հանրապետական և տեղական նշանակության հուշարձանների տեղափոխում կարելի է կատարել միայն բացառիկ դեպքերում` կառավարության որոշմամբ:

Ստորև ներկայացնում ենք հատված՝ ՀՀ կառավարության 2005 թվականի 
դեկտեմբերի 29-ի N 2338-Ն որոշման հավելվածից, լուսավորելով ձեզ և տալով բացառիկ բառի բացատրությունը: Այսպիսով՝

2. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխումը կատարվում է ԲԱՑԱՌԻԿ՝ նրա զբաղեցրած տարածքի բնակլիմայական, երկրաբանական պայմանների վատթարացման (հեղեղատներ, սողանքներ, նստվածքներ, փլուզումներ և այլն) հետևանքով հուշարձանի կորուստը կանխելու և (կամ) հուշարձանի զբաղեցրած տարածքը պետական կարևորություն ունեցող արդյունաբերական, հիդրոտեխնիկական, ինժեներատրանսպորտային հաղորդակցության և այլ քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով օգտագործման ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում:

Մշակույթի նախարարության հարգելի աշխատակիցներ, առանց օրենքին ծանոթ լինելու, խնդրում ենք հրապարակավ ծիծաղելի արտահայտություններ չանե՛լ: 

Հարգելի՛ նախարար Հ. Պողոսյան, ևս մեկ անգամ կոչ ենք անում դադարեցնել այդ անհեթեթ ցուցահանդեսի իրականացումը և վստահեցնում, որ մենք մինչև վերջ պայքարելու ենք մեր հուշարձանների պաշտպանության համար:

 

Հարգելի՛ նախարար, հաղորդագրությանը կից ուղարկում ենք հղում, որը Ձեզ հետագայում շատ կօգնի հուշարձանների տեղափոխման հարցում.

 

http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=22353

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ