24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սահմանադրական դատարանը պիտի որոշի քարոզարշավի հետագա ընթացքը

Նախագահական ընտրությունների քարոզարշավը շարունակվելու է բնական հունով: Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ կապված միջադեպը սահմանադրության 52-րդ հոդվածով կարող է համարվել անհաղթահարելի խոչընդոտ միայն Սահմանադրական դատարանի որոշմամբ: Ինչպես նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ ճեպազրույցում, Պարույր Հայրիկյանի լիազոր ներկայացուցիչը կարող է դիմել Սահմանադրական դատարան, իսկ հանձնաժողովը այդ հարցերը քննելու է արագացված կարգով: Մուկուչյանը տեղեկացրեց նաեւ, […]

Աշոտյանը նամակ է հղել “Apple”-ին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նամակ է հղել “Apple” ընկերության գործադիր տնօրեն Թիմ Կուկին, որում, մասնավորապես, ասված է.””Apple” ընկերության շարժական սարքավորումներն օրեցօր ավելի լայն տարածում են գտնում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում բնակվող սփյուռքահայության շրջանում: Մեր օրերում շարժական սարքավորումները, մասնավորապես, պլանշետները դիտվում են որպես ազդեցիկ ուսումնական միջոցներ, որոնք կիրառվում են կրթական հաստատություներում: Սակայն […]

Լրագրողներին մոտեցավ Պարույր Հայրիկյանի փաստաբանը /վիդեո/

Քիչ առաջ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը լրագրողներին Հայրիկյանի անունից շնորհակալություն հայտնեց` աջակցելու համար եւ հայտարարեց, որ Հայրիկյանի եւ հարազատների անունից խնդրում է չաղմկել, չխանգարել բուժհաստատության աշխատանքը: Ինչ վերաբերում է Հայրիկյանի առողջությանը, ապա ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, թեկնածուի տրամադրությունը լավ է, նույնիսկ կատակներ է անում: “Նրան տեսնել ցանկացողներն այսօր չեն ունենա […]

Մաշտոցի և այլ այգիներում հիմնական կառույցներ չպետք է լինեն

Նշելով, որ չնայած հանրային տարածքի համար վերջին տարիների քաղաքացիական պայքարին` Երևանի քաղաքապետարանը դասեր չի քաղել և չի կարողանում որոշում ընդունել Երևանի այգիների կառուցապատումները կանգնեցնելու համար: Այսպես 2013թ. հունվարի 25-ին էկոլոգիական հանձնաժողովի նիստին են ներկայացվել Մալիբու սրճարանի և Արաբկիրի Պրագայի այգու վերակառուցման նախագծերը, որոնք ոչ այլ ինչ են, քան այգում հիմնական շինություններ: Մենք ենք այս քաղաքի […]

Արամ Հարությունյանը թիկնապահ չի ուզում

”Մարտի 1-ը վատ հիշողությունների հետ է կապված: Ամեն դեպքում պիտի նոր ընտրություններ լինեն”,-այսօր ասուլիսում ասաց ”Ազգային համաձայնություն” կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը` անդրադառնալով տեսակետին, որ եթե ընտրությունները հետաձգվեն, դրանք տեղի կունենան մարտի մեկին: Նշենք, որ երեկ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի պատճառով ԿԸՀ-ը կարող է որոշում ընդունել հետաձգել նախագահական ընտրությունները երկու շաբաթով: […]

Հայրիկյանը դիմադրել է. Արամ Հարությունյանին մանրամասներ է պատմել

Նախագահի թեկնածու, ՛՛Ազգային համաձայնություն՛՛ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այսօր առավոտյան այցելել է ԱԻՄ առաջնորդ Պարուր Հայրիկյանին: ՛՛Փա՛ռք Աստծո, ամեն ինչ նորմալ է: Նա պատմեց որոշակի մանրամասներ, բայց ինձ ավելի շատ առողջական վիճակն էր հետաքրքրում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հարությունյանը: Հայրիկյանը պատմել է, որ իր կողմից դիմադրություն է եղել, և դա է եղել պատճառը, որ հանցագործը […]

Ցնցված եմ Պարույր Հայրիկյանի հետ կատարված դեպքից. Մեծ Բրիտանիայի դեսպան

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը  հաղորդագրություն է տարածել` Հայրիկյանի հետ կատարված միջադեպի առնչությամբ, մասնավորապես նշելով. “Ինչպես բոլորը, այնպես էլ ես ցնցված եմ Պարույր Հայրիկյանի հետ կատարված դեպքից: Հանգամանքների բերումով, դեպքից ժամեր առաջ ես երեկ հանդիպել եմ պարոն Հայրիկյանին ու նախընտրական հարցեր քննարկել: Անգամ չէի կարող պատկերացնել, որ նրա վրա նման սարսափելի հարձակում կլինի ժամեր […]

Պարույր Հայրիկյանի վիրահատությունն ավարտվել է

Ինչպես “Սբ. Գրիգոր Լուսավորիչ” հիվանդանոցից տեղեկացնում է Heneran.am-ի թղթակիցը, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վիրահատությունն ավարտվել է: Այս պահին որեւէ կոնկրետ տեղեկություն չկա վիրահատության արդյունքների մասին, բժիշկները շուտով կզրուցեն ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

Կրակում են Հայաստանի վրա …

“Իհարկե, շատ վաղ է եզրակացություն անելու համար, և միայն հետագա զարգացումները թույլ կտան իմանալ, թե ովքեր են կանգնած դրա հետևում: Պետք է նշել, որ Պարույր Հայրիկյանի վրա կրակելով`կրակում են Հայաստանի վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը`անդրադառնալով Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձին: “Այդ քայլն ուղղված էր բոլոր հայաստանակենտրոն ուժերի դեմ, […]

Ոստիկանությունը տեղեկացնում է

Հունվարի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում կրակել են Պարույր Հայրիկյանի վրա: Պարզվել է, որ հունվարի 31-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ է արձակել ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր  Հայրիկյանի  վրա` աջ անրակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի