24 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զինծառայողի քվեարկության գաղտնիության խախտման փաստով հարուցվել է քրգործ

Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154 հոդվածի խախտման հատկանիշներով՝ քվեարկության գաղտնիության խախտման դեպքի առթիվ։ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը լուսանկար էր տարածել, որտեղ երևում էր` ինչպես են հետևում քվեախցիկում զինծառայողի քվեարկությանը: ՊՆ-ն երեկ հայտարարեց, որ “չբացառելով զինծառայողների ուղղորդման հնարավորությունը, այնուամենայնիվ, ՀՀ ՊՆ-ն […]

Րաֆֆին մտավ նախագահական /վիդեո/

Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց չխանգարել կարգը, իրեն սպասել նախագահականից քիչ ներքեւ, իսկ ինքն այս պահին քայլելով` հասավ նախագահի նստավայր: Ոստիկանության աշխատակիցները շրջապատել են Բաղրամյան 26-ի դիմացի մայթը եւ չեն թողնում ոչ ոք անցնի փողոցը: Նախագահի անվտանգության աշխատկիցները հանդիպեցին Րաֆֆի Հովհաննիսյանին: Նախագահի աշխատակազմի արարողակարգի պետի եւ անվտանգության պետի ուղեկցությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը մտավ նախագահի նստավայր: Տեսնելով, որ […]

Նիկոլին են շրջապատել /ֆոտո/

Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը մարդկանց բազմության հետ շարժվում է Բաղրամյան 26, ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը Ազատության հրապարակում մնացած բազմության հետ “բացատրական աշխատանք” է տանում: Մարդիկ շրջապատել են Նիկոլ Փաշինյանին, լսում են, ինչպես է նա վերլուծում ստեղծված քաղաքական իրավիճակը:

Բոլորս առաջին տիկին ենք, ինչ ենք, հեքիաթ է. Րաֆֆու քննությունը

՛՛Իր հավաքած ձայները ՛՛Ժառանգություն՛՛-ը պետք է վերածի նյութական լուրջ կապիտալի: Հնարավորություն կա, որ շատ ակտիվ կմասնակցեն Երևանի ավագանու ընտրություններին, և դա շատ օգտակար կլինի, շատ հետաքրքիր քայլ կարող է լինել՛՛,-այսօր ասուլիսում, ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած ձայները կարող են լուրջ հայտ լինել՝ մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, […]

Պրոռուսական ուժերը թույլ չեն տա Րաֆֆուն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով նախագահի թեկնածու, երկրորդ հորիզոնականն  զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի ծավալած գործընթացին, ասաց, որ նա գուցե այլ նպատակներ ունի եւ ‘’ցանկանում է իր շուրջը սոսնձել երեսունյոթ տոկոս ձայները, որովհետեւ իր տեխնոլոգները շատ լավ հասկանում են, որ դա ըմբոստ էլեկտորատն է, որը քվեարկել է ընդդեմ Սերժ Սարգսյանի եւ դա դեռ […]

Րաֆֆին շարժվում է նախագահի նստավայր /վիդեո/

Րաֆֆի Հովհաննիսյանը րոպեներ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց, որ քանի որ համոզված է, որ հանրապետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը չի գալու հրապարակ` հանդիպելու Րաֆֆի Հովհաննիսյանին, ինքը այս պահին շարժվում է նախագահի նստավայր` հանդիպելու Սերժ Սարգսյանին եւ լուծում տալու այս ճգնաժամային խնդրին: “Ես հարգում եմ Սերժ Սարգսյանին, գնահատում եմ նրա արածները եւ երեկ նախագահի խոսնակը հայտարարեց, որ […]

“Հանրապետականը” հայտարարում է

Լինելով պատասխանատու քաղաքական ուժ՝ մենք երբեք չենք գնացել և բնականա­բար չենք էլ գնա քայլերի, որոնք կարող են ավելորդ լար­վա­ծություն ստեղծել մեր երկրում: Ցանկու­թյուն չունենալով ակամա մասնա­կիցը դառնալու հակասահմանադրական կոչերով լի արկածա­խնդրու­թյուն­ներին՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հրա­ժար­վում է Ազա­­տության հրապարակում վաղօրոք նախատեսված իր միջո­ցառումից: Վստահ  ենք, որ շատ շուտով մեր ժողովրդի համար խորհրդա­նշական այդ վայրում բոլորս միասին […]

Երկրաշարժ Վանաձորի մոտակայքում

Փետրվարի 14-ից մինչև 20-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ ուժգնությամբ գրանցել է մեկ երկրաշարժ: Այն տեղի է ունեցել փետրվարի 14-ին Վանաձոր քաղաքից 3 կմ դեպի հարավ: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 28 երկրաշարժ: Դրանցից 6-ը` (3 բալ ուժգնությամբ) Թուրքիայի Վանի, և նույնքան (3-ից մինչև 4 բալ ուժգնությամբ) Իրանի Ահարի երկրաշարժերի […]

Անդրիասը առաջարկ է արել թեկնածուներին

՛՛Ռադիոհայ՛՛ ՍՊԸ տնօրեն, նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը նախագահի մյուս նախկին թեկնածուներին առաջարկ է արել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ինքը` Ղուկասյանը: Նա նշեց, որ ինքը բոլոր թեկնածուներին հայտարարություն է ուղղել՝ կապված ընտրությունների արդյունքների հետ, սակայն այդ հայտարարության բովանդակությունը դեռևս հրապարակային չի դարձնում, քանի որ վերջնական պայմանավորվածություն չկա: ՛՛Դեռ պայմանավորվածություն չկա: Ես հանդես եմ […]

Հույս ունի, որ կհանդիպեն, կգնան կոմպրոմիսների

 ՛՛Այն, որ Բագրատյանը ձայներ չհավաքեց, պատմական հիշողությունն է մարդկանց մեջ աշխատել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: Նրա կարծիքով՝ մարդիկ դեռևս հիշում են Հրանտ Բագրատյանի վարչապետության տարիները, ինչն էլ թույլ չի տվել նրան ընտրել: Ինչ վերաբերում է նախագահի մյուս` ձայների քիչ քանակություն ստացած մյուս թեկնածուներին, Ալավերդյանը նկատեց, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի