Թրքության հոտ է գալիս
Մի անգամ մեր պատուհանների տակ փողոցային շների մի ոհմակ հարձակվել էր մի կատվի վրա, թաթերից բռնած սփռոցի պես բացած ճղում էին: ՈՒ կենդանի էր կատուն: Վերևից՝ է´լ կարտոֆիլ, է´լ սոխ, է´լ ջուր, ինչ ասես, որ չէի գցում շների վրա, բայց ոչ էլ զգում էին: Իսկապես սարսափելի տեսարան էր:
Հիմա երբ նայում եմ ինչպես են Շուշան Պետրոսյանին հոշոտում, էդ պատկերն է գալիս աչքիս առաջ: Մարդու պես չեն հարձակվում, այլ շա´ն պես:
Ե´վ նրանք, ովքեր իրենց տղամարդ են համարում, և´ նրանք, ովքեր իրենց կին են համարում:
Ես, որպես կին ու որպես հայուհի, ոչ միայն չեմ կարող այդ վարքն ընդունել, այլ շատ խորը նողկանքով եմ վերաբերվում այդ գազանային պահվածքին:
Էդ դաժանության մեջ, որ ուղղված է Շուշան Պետրոսյանին, մի տեսակ թրքության հոտ եմ առնում:
ՈՒ այս ամբողջ մարդկային ու բարոյական անկումը՝ Պահքի օրով…
Աղբյուրը` satenik.livejournal.com