27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նոր որակի սթրիփ-ակումբ է բացել. Չորրորդ ինքնիշխանություն

Տեւական ժամանակ է, ինչ քաղաքական ասպարեզում այլեւս չի փայլում Սերժ Սարգսյանի ամենասիրելի “գործիչներից” մեկի` Ալրաղացի Լյովիկի`Լեւոն Սարգսյանի աստղը: Թերթը հիշեցնում է, որ ոչ վաղ անցյալում Լեւոն Սարգսյանր համարվում էր այն գործարարներից, որոնց անվերապահորեն հավատում եւ վստահում էր Սերժ Սարգսյանը:

Ավելին` ՀՀԿ առաջնորդն անգամ ասել էր, թե Լեւոնին իր տղայի պես սիրում է, իսկ Լեւոնն իր հերթին որղուն անվանակոչել էր Սերժի անունով, արդյունքում “ստանալով” Սերժ Սարգսյան:

Սակայն այնպես ստացվեց, որ Լեւոն Սարգսյանի կրիմինալ վարքը սկսեց ազդել Սերժ Սարգսյանի վարկանիշի վրա, եւ նրա թիմում հայտնված եվրոպոիդ երիտասարդությունը սկսեց “իգնորի” ենթարկել Լեւոն Սարգսյանի նմաններին: Արդյունքում` Լեւոն Սարգսյանր հայտնվեց քաղաքական-տնտեսական գործընթացների լուսանցքում, ավելին` վերջինս զրկվեց Սերժ Սարգսյանի անվերապահ աջակցությունից` համալրելով սնանկացած “տնտեսական գործիչների” շարքերը:

Լեւոն Սարգսյանը հայտնվեց պարտքերի մեջ` նրա սեփականությունը տեւական ժամանակ շարունակում էր գրավադրված մնալ տարբեր բանկերում: Խոսակցություններ շրջանառվեցին, թե նա վաճառքի է հանել իրեն պատկանող Սեւանում գտնվող “Ախ Թամար” հյուրանոցային համալիրը:

Մինչդեռ, թերթի տեղեկություններով, Ալրաղացի Լյովիկը նոր սթրիփթիզ ակումբ է բացել հենց հյուրանոցում, որի սպասարկումն իրականացնում են բացառապես դրսից բերած պարուհի աղջիկները: Սակայն, ի տարբերություն այլ սթրիփ ակումբների, “Ախ Թամարի” նորաբաց ակումբը մի առանձնահատկություն ունի: Այստեղի այցելուներր կարող են դիմել մենեջերին եւ պարուհուն իրենց հետ տանել: Աղջիկների գները սկսվում են 200 ԱՄՆ դոլարից:

Թերթը խոստանում է հընթացս ներկայացնել, թե այս յուրօրինակ բիզնես գործունեության արդյունքում որքան հարկ է պետությանը մուծել Ալրաղացի Լյովիկը եւ արդյոք հարկվում է նրան պատկանող սթրիփթիգ ակումբի` վերը նշված ծառայությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ