23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Ֆրանսիայում

Ֆրանսիայի քաղաքներում շարունակվում են Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:

Մարտի 6-ին Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի Լիոնի մասնաճյուղի նախաձեռնիությամբ` Վիլյորբանի Հայ Մշակույթի տան նախաձեռնությամբ եւ Ֆրանսիայում Հայաստանի
դեսպանության աջակցությամբ տեղի ունեցավ Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցին եւ Արցախյան շարժմանը նվիրված երեկո։

Միջոցառումն սկսվեց Մարինա Գրիգորյանի հեղինակած “Սումգայիթ. Սովորական Ցեղասպանություն” ֆիլմի ցուցադրությամբ, որից հետո բեմ հրավիրվեց սումգայիթյան ջարդերից հրաշքով փրկված Պավել Տրդատովը, ով հարվիրյալներին ներկայացրեց ականատեսի իր վկայություններն այն մասին, թե ինչպես են իր հարազատներն ութ ժամ շարունակ պաշտպանվել ադրբեջանական հրոսակախմբերից` մի քանի տասնյակ հանցագործների հետ անհավասար կռվում զոհվելուց առաջ։

Այնուհետեւ սումգայիթյան ողբերգության, բայց նաեւ` Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված
խոսքով հանդես եկավ Ֆրանսիայում ՀՀ դեսպանորդը, ապա ծավալվեցին քննարկումներ, որոնց ընթացքում
Հայաստանի դեսպանությանության ներկայացուցիչը պատասխանեց միջոցառմանը ներկա ֆրանսիացի
լրագրողների, հասարակական-քաղաքական շրջանակների եւ Լիոնի հայ համայնքի ներկայացուցիչների
բազմաթիվ հարցերին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ