18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը Րաֆֆու դիակի վրայով չի անցնի /վիդեո/

՛՛Յուրաքանչյուր քաղաքական անձ ինքն է որոշում ինչպիսի պայքարի միջոց ընտրել: Կոնկրետ ինձ համար ընդունելի չէ: Ես ցավում եմ դրա համար: Նման մարդիկ, ովքեր եղել են հարթակներում, միտինգներում, շփվում են ժողովրդի հետ, ավելի խրոխտ են դառնում իրենց տեսակետի մեջ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլ անելու որոշման մասին, ասաց  ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Ինչ վերաբերում է Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ միայն իր դիակի վրայով Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին երդմնակալության արարողություն կունենա, Սահակյանն ասաց.

՛՛Երևի լեզվի սայթաքում էր, իսկ եթե ոչ՝ դա այն տարբերակն է, որին տարբեր քաղաքական գործիչներ դիմում են: Խոցելին այն է, որ այդ հարթակում Ղարաբաղը գավառ են անվանում, թուրքերին են ողջունում, սա ալիևյան ոճ է, նման հանգույցներով տրամաբանական չէ ժողովրդին առաջնորդելը՛՛:

Գալուստ Սահակյանը նշեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա թիմը երբեք չեն գնա յուրայինների դիակների վրայով անցնելու ճանապարոհով: ՛՛Նամանավանդ շատ դիակներ է տեսել Սերժ Սարգսյանն ու կարողացել է ցավել ու տանել պատերազմական իրողություններն այնպիսին, որ քիչ զոհեր ունենանք: Մենք զոհերի կողմնակից չենք:  Հայերի մեջ բոլորը յուրային են, իսկ հայ ժողովուրդն արդեն երդվել տվել է Սերժ Սարգսյանին՛՛,-հավելեց նա:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը համաձայն է խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի կարծիքի հետ, որ Հովհաննիսյանի հացադուլը սադրանք է պետության դեմ, Henaran.am-ի հարցին, Սահակյանը պատասխանեց.

՛՛ Ես ավելի խորքային բաներ կարող եմ ասել: Չեմ ուզում կրակի վրա բենզին լցնեմ: Իհարկե, ամբողջ պրոցեսներում սադրանքներ կան, բայց դրանում չեմ ուզում որևէ մեկին այս պահին մեղադրեմ՛՛:

Սահակյանը նշեց, որ անհրաժեշտության դեպքում ինքը կայցելի ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդին: Հարցին, թե արդյոք կայցելի նրան նաև Սերժ Սարգսյանը, պատգամավորն արձագանքեց. ՛՛PR-ի տեսակետից շատ լավ բան է, բայց երիտասարդական ռոմանտիկայի մեջ է: Կանի այդ քայլն, ինչքանով որ անհրաժեշտություն կզգացվի՛՛: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ