12 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ժամանակը ցույց կտա

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը այցելել է ”Ժառանգության” ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին, ով ”Ազատության” հրապարակում հացադուլ է անում: ”Այսօր այցելել էի Րաֆֆի Հովհաննիսյանին։ Փորձեցի զրուցել, որպեսզի հասկանամ հացադուլի՝ որպես քաղաքական քայլի իմաստը։ Ես ամեն օր կաշխատեմ այցելել և ամեն անգամ չեմ զլանա խնդրել նրան դադարեցնել հացադուլը՝ զուտ մարդկային տեսանկյունից։ Իսկ թե ինչքան՞վ արդյունավետ կլինի Րաֆֆիի այս քայլը քաղաքական […]

Մաքսիմում` քաղաքապետ, մինիմում` փոխքաղաքապետ. Հրապարակ

Երեւանի ավագանու ԲՀԿ համամասնական ցուցակն արդեն պատրաստ է. Վարդան Օսկանյանին հաջորդում է Գուրգեն Արսենյանը, վերջինիս` Աժ պատգամավոր, առողջապահության նախկին փոխնախարար Աբրահամ Մանուկյանը: Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանին, որի անունը շոշափվում էր երրորդ տեղի առնչությամբ, ապա նա ոչ առաջին եռյակում եւ ոչ էլ տասնյակում չի լինելու: Ըստ թերթի աղբյուրների` ԲՀԿ շտաբը ղեկավարելու է երրորդ հորիզոնականն զբաղեցնող […]

Սեւ կատու Օսկանյանի եւ Ծառուկյանի միջե՞ ւ. Իրատես de facto

Վերջին քաղխորհրդի նիստում ԲՀԿ-ի բոլոր անդամներն էլ նկատել են, թե որքան անտրամադիր է եղել Վարդան Օսկանյանը, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ նա է ղեկավարելու ավագանու ցուցակը:  Թերթը նկատել է, որ  Օսկանյանը չէր փայլում նաեւ Ծառուկյան-Րաֆֆի հանդիպման ժամանակ: Թերթի  տեղեկություններով` Օսկանյանն ու Ծառուկյանն առժամանակ առաջ են “բարիշել”: Հիշենք, որ երբ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Օսկանյանին […]

Հակոբ Հակոբյանը չէր զղջացել. Հայկական ժամանակ

Մարտի 4-ին կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը: Օրեր առաջ վարպետը հարցազրույց էր տվել թերթին, որից մի հատված անտիպ էր մնացել: “Երբեւէ չե՞ք զղջացել Հայաստան տեղափոխվելու համար”,- հարցրել է լրագրողը: “Ոչ, չեմ ափսոսացել: Բոլորովին: Ես շատ երիտասարդ էի, երբ որ սկսեցի հետաքրքրվել իմ հայրենիքով: Ես իմացա իմ ժողովրդի պատմությունը, սկսեցի կարդալ հայ գրողների գործերը, […]

Ռուբեն Հախվերդյանը Րաֆֆուց փող է ուզել. 168 ժամ

Երեկ գիշերը Ազատության հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել է հեղինակ-կատարող Ռուբեն Հախվերդյանը: Նա “Ժառանգության” առաջնորդին հորդորել է հացադուլ անելու փոխարեն` խոսել ժողովրդի հետ, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը չի համաձայնել, պնդելով, որ պայքարի միջոցներից մեկն էլ հացադուլն է: Հովհաննիսյանը Հախվերդյանին խնդրել է կիթառը բերել եւ երգել, ինչին հայտնի երգիչը կատակով պատասխանել է. “Գիտե՞ս ինչքան փող պիտի […]

Տկլոր աղջիկներին ա կոչում տալիս… /վիդեո/

Ազատության հրապարակ էր եկել լարախաղաց, ծննդով սիսիանցի Վլադիմիր Հակոբյանը: Նա մինչ հանրահավաքը սկսելը պարում էր` ուշադրություն հրավիրելով իր վրա:  Վ. Հակոբյանն անկուսակցական է, իսկ Րաֆֆիի հանրահավաքին մասնակցում է, որ վաստակավոր արտիստի կոչում ստանա: “Եսիմ, ասում են ընտրված նախագահ ա, մտածեցի էլի չուշանամ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց լարախաղացը: Իր իսկ խոսքով` 50 տարի ողջ Հայաստանի տարածքով շրջել […]

Մահացել է

Ութսունվեց տարեկան հասակում մահացել է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մկրտչի Մինասյանը:  Միքայել Մկրտչի Մինասյանը ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 5-ին, Գյումրի քաղաքում: Շուրջ տասը մենագրությունների, յոթանասուն գիտական հոդվածների և քաղաքագիտական թեմաներով բազմաթիվ գրքերի հեղինակ է՝ “Քաղաքական գործունեություն և անհատ”, “Քաղաքական լիդեր”, “Քաղաքական էլիտա”, “Ժամանակը, մարդը և նրա գործը”, “Քաղաքական կուլտուրա” և այլն: Պրոֆեսոր Մինասյանը […]

Նոր նստադուլավորներ են հայտնվել /ֆոտո, վիդեո/

”Ազատության” հրապարակում արդեն մի քանի ժամ է նստացույց են սկսել ”Ժառանգության” մի շարք անդամներ: Նրանցից Դավիթ Սանասարյանը  Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց պահանջը ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նույն պահանջն է: ”Պահանջում ենք, որ Սերժ Սարգսյանն ինքնաբացարկ հայտարարի”,-ասաց նա: Հարցին, թե հույս ունեն, որ ՀՀ նախագահը ինքնաբացարկ կտա, պատասխանեց. ”Մենք ցանկացած գործ անում ենք հույսով, […]

Ջավախքի վերականգնողական կենտրոնում տոն էր/ֆոտո/

 Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությանը կից գործող վերականգնողական կենտրոնի սաները անակնկալ էին պատրաստել իրենց մայրերին՝ սեփական ձեռքերով պատրաստած շնորհավորական բացիկներ եւ ծաղիկներ: Երեխաները  բանաստեղծություններով արտահայտեցին իրենց սերն ու քնքշանքը ծնողների հանդեպ, որով հուզեցին մայրերին:Միջոցառմանը երեխաները պատրաստվել էին մեկ ամիս շարունակ: Վերականգնողական կենտրոնի սաներին օգնեցին Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությանը կից գործող “Պուրպիկ” տիկնիկային թատրոնի պատանի դերասանները: Ջավախքի […]

Ինչու է Հրայր Թովմասյանը զայրացրել Անդրիասին /վիդեո/

”Ազատության” հրապարակում հացադուլ անող ”Ժառանգության” նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին այսօր այցելեց ”Ռադիոհայ” ՍՊԸ ղեկավար, նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ եկել է զորակցելու Հովհաննիսյանին: ”Ինչ խորհուրդ տամ նրան: Ես գտնում եմ, որ շատ ուժեղ քայլ է արել”,-ասաց ՀՀ նախագահի նախկին հացադուլավոր թեկնածուն: Արդյոք արդյունքի կհասնի Հովհաննիսյանը, ըստ Ղուկասյանի, հասարկությունից է կախված: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի