02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հակոբ Հակոբյանը չէր զղջացել. Հայկական ժամանակ

Մարտի 4-ին կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը: Օրեր առաջ վարպետը հարցազրույց էր տվել թերթին, որից մի հատված անտիպ էր մնացել:

“Երբեւէ չե՞ք զղջացել Հայաստան տեղափոխվելու համար”,- հարցրել է լրագրողը:

“Ոչ, չեմ ափսոսացել: Բոլորովին: Ես շատ երիտասարդ էի, երբ որ սկսեցի հետաքրքրվել իմ հայրենիքով: Ես իմացա իմ ժողովրդի պատմությունը, սկսեցի կարդալ հայ գրողների գործերը, շատ սիրեցի Զոհրապին, Ակսել Բակունցին, Եղիշե Չարենցին, Միսաք Մեծարենցին: Հայ դարձա: Ուրախանում էի շատ՝ կարդալով Վահան Տերյանին: Հետո իմացա, որ երկիր ունեմ, որ կոչվում է Հայաստան, Արարատ լեռան փեշերին հազարավոր տարվա բնօրրանն է, իմ նախնիների երկիրն է եւ ասացի՝ ինչո՞ւ ես ապրում եմ օտար երկրի մեջ:

Շատ փոքր տարիքից զգացի, որ տան մեջ մի լեզվով ենք խոսում՝ հայերեն, դուրսը՝ արաբերեն: Ասում էի՝ սա ի՞նչ բան է, ինչո՞ւ չկրնամ ապրել մի երկրի մեջ, որ տան մեջ էլ նույն լեզվով են խոսում, փողոցում էլ նույն լեզվով են խոսում, երկրի մեջ էլ նույն լեզվով են խոսում: Այսինքն՝ իմ հայրենիքս, իմ լեզուս, հայ ժողովրդի ստեղծած ամենաբարձր արժեքն է”,-պատասխանեց սիրելի վարպետը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ