18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նոր նստադուլավորներ են հայտնվել /ֆոտո, վիդեո/

”Ազատության” հրապարակում արդեն մի քանի ժամ է նստացույց են սկսել ”Ժառանգության” մի շարք անդամներ: Նրանցից Դավիթ Սանասարյանը  Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց պահանջը ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նույն պահանջն է:

”Պահանջում ենք, որ Սերժ Սարգսյանն ինքնաբացարկ հայտարարի”,-ասաց նա: Հարցին, թե հույս ունեն, որ ՀՀ նախագահը ինքնաբացարկ կտա, պատասխանեց. ”Մենք ցանկացած գործ անում ենք հույսով, ոչ միայն հավատով, այլև տրամադրված լինելով, որ կհասնենք հաջողության”:

Նստացույց անողները նշեցին, որ իրենք շարքերում կընդունեն յուրաքանչյուրին, ով այս պահանջն ունի:

Հիշեցնենք, որ մարտի 10-ից ”Ազատության” հրապարակում հացադուլ է անում Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրան են միացել նրա որդին` Կարինը և Բայանդուր Պողոսյանը:

Մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ