17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը լավ էլ թագավոր ա…/վիդեո/

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակիչներից մեկը օրեր առաջ եկել էր ”Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման: Տղամարդը չցանկացավ ներկայանալ, սակայն չհրաժարվեց խոսել և իր տեսակետն արտահայտել Henaran.am-ի տեսախցիկի առջև:

Վերջինս մեզ ասաց, որ ինքը, ինչպես Րաֆֆին իշխանափոխություն չի ուզում, իսկ հանդիպման եկել է` ուղղակի լսելու Հովհաննիսյանին: ”Սերժից շատ գոհ եմ: Մեր պետության համար լավն է, որպես խաղաղարար մարդ` խաղաղությունը պահում է”,-ասաց ու ներկայացրեց իր միակ դժգհությունը.

”Մենակ էդ բժիշկների սանձը մի քիչ քաշի: Ամոթ է, էլի ամոթ, դեղերը թանկ … մեկ էլ դե արի դրանց փողերը տուր, մեկ խոսքի ու խորհուրդի համար փող են ուզում”:

Քաղաքացին նշեց, որ իր համար կարևորն այն է, որ նախագահը լինի ժողովրդի կողքին: ”Ինձ համար ինչ տարբերություն, ով ուզում է լինի, միայն ժողովրդի կողքին լինի, իշխանությունը փոխելը պետք չի է: Սերժ Սարգսյանը լավ էլ թագավոր ա: Հիմա որ Րաֆֆին գա, ինչ կփոխվի”:

Մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ