17 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտի 8-յան ֆլեշմոբեր

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մարտ 8-ի կապակցությամբ մայրաքաղաքում կազմակերպված միջոցառումների շրջանակում, Հյուսիային պողոտա – Աբովյան փողոց խաչմերուկի հարակից հատվածում, անցորդներն ականատես են եղել օրվա ամենաանսպասելի անակնկալին՝ ֆլեշմոբին: Միանման հագնված տասնյակ երիտասարդներ մի քանի րոպեի ընթացքում ժամանակակից մոտիվներով հայկական պարային հետաքրքիր համար են ներկայացրել: Պարի ավարտին՝ տղաները, շնորհավորելով կանանց տոնը, կարմիր սալիկներով 8 են պատկերել: […]

Կինն ուժեղ է, բայց տղամարդ պետք է /վիդեո/

“Զինվոր” ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ  մինչ իր միակ որդու կորուստը` իր դերը չի տեսել զինվորական համակարգում: Ճակատագիրը իրեն արեց եւ ինքը այսօր ապրում եւ գործում է զինվորի կողքին: Տիկին Մարգարիտանշնորհավորեց որդեկորույս մայրերի տոնը՝ Աստծուց խնդրելով ծով համբերություն եւ որ այլեւս ոչ մի մայր սեւեր չհագնի: Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա […]

Շուշանը հոգնել է` կլռի՞

Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը մարտի 8-ին հրավիրված էր երկու ասուլիսի, սակայն ոչ մեկին էլ չներկայացավ: Հավանաբար, պատճառը վերջին օրերին լրատվամիջոցներում բարձրացված աղմուկն է նրա շուրջ: Ըստ երեւույթին` Շուշան Պետրոսյանը հոգնել է քաղաքական եւ լրատվական դաշտերից` որոշելով առժամանակ լռել եւ հեռու մնալ: Պատգամավորի ընկերների գնահատմամբ` Շուշանը ուժեղ մարդ է եւ անպայման կդիմանա […]

Քրիստոնեական է` շռայլեք

Քրիստոնեական սերը չի արգելում որեւէ նվեր. Մարտի 8-ին եւ բոլոր տոներին պետք է նվեր անել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության հոգեւոր կենտրոնի տնօրեն Հայր Վարդան Նավասարդյանը: “Տոները գեղեցիկ առիթ են` ուշադրություն դարձնելու այն հատվածին, այն հարաբերություններին, որոնք  որոշակի մոռացության էին տրվել: Այս տոնը մասնավորապես առիթ է հաշտվելու, շտկելու մեր հարաբերությունները գեղեցիկ […]

ՏՄՊՊՀ նախագահը ստանդարտի մեջ է /վիդեո/

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը սովորաբար ծաղիկներով է շնորհավորում մոր, կնոջ մարտի 8-ը: Լրագրողների հետ զրույցում Շաբոյանն ասաց, որ այս տարի էլ հաստատ ծաղիկներ կլինեն, իսկ այլ նվերներ միգուցե և չլինեն: ՛՛Վստահ չեմ՝ լրացուցիչ նվեր լինելու է, թե չէ, դե ծաղիկները պարտադիր: Նվերի հետ կապված չգիտեմ և այդքան կարևոր էլ չեմ համարում, կնոջ համար ամենահաճելին տոնական […]

Ի՞նչ հաճույքից է զրկվել Մարգարիտ Եսայանը /վիդեո/

Նախկին լրագրող, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը պատգամավոր դառնալով` միայն կորցրել է այն հաճույքը, որ ուներ լրագրող աշխատելու տարիներին: “Ազատ գրելու հաճույքն եմ կորցրել”,-ասաց նա լրագրողների հետ հանդիպմանը: Որպես կին` ոչինչ չի կորցրել, քանի որ էլի առավոտից երեկո աշխատում է: Մարգարիտ Եսայանը գտնում է, որ կինը ուժեղ է, եւ կնոջ դերը ավելորդ չէ […]

Ինչ արտասահման, ինչ էկզոտիկա … /վիդեո/

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մարտի 7-ին դեռ չէր պլանավորել, թե ինչ է նվիրելու տիկնոջը մարտի 8-ին : ՛՛Դեռ չեմ պլանավորել, բայց շնորհավորում եմ բոլորին, այդ թվում ձեզ՛՛,-լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը: Henaran.am-ի հարցին, թե ընդհանրապես ինչ է նվիրում, նախարարը պատասխանեց` ծաղիկ: Արդյոք նվիրում է կնոջը արտասահմանյան ուղեվորության ուղեգիր կամ էկզոտիկ որևէ […]

Թանկ ծաղիկներ

“Սպառողների իրավունքների պաշտպանություն” ՀԿ նախագահ Լուսինե Յագուբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ծաղկի գների բարձրացմանը, նշեց, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կա ընդհանուր գնաճ, որը հատկապես նկատելի է ծաղկի ոլորտում:   “Կան ծաղկի վաճառքի օրեր, որոնց ընթացքում ծաղկի գինը բարձրանում է: Դա մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած շրջանն է: Վարդի գինը 700-800 դրամից բարձրացել […]

Ամեն տարի նո՞ւյնը … /վիդեո/

՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այս տարի մարտի 8-ին տիկնոջը՝ Արմենուհուն համբույր է նվիրելու: Այս մասին Հովհաննիսյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Հարցին, թե յուրաքանչյուր տարի նույնն է լինում, նա ժպտաց ու նշեց. ՛՛Ամեն տարի նույնն է, բայց ինձ թվում է, որ ամեն տարի տարբեր է դրա բովանդակությունը՛՛: Հովհաննիսյանը մեզ պատմեց, որ դստերը՝ Շուշիին ևս համբույր է […]

Անակնկալ` “Զվարթնոցում”

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորական բարեմաղթանքներով բացիկներ ու  ծաղիկներ են ստացել մարտի 8–ին առաջինը Երևան ժամանած կանայք։   Այսօր Երևանի Զվարթնոց օդանավակայանում քաղաքապետի անունից ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ են ստանալու բոլոր 15 ժամանումների կին ուղևորները, ինչպես նաև ժամանմանը սպասող, հյուրերին դիմավորող կանայք։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի