10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՐԱՏԱՊ. Զինված երիտասարդն անցագի՞ր է ունեցել . կրակոց Ազգային ժողովի բակում. /ֆոտո/ /վիդեո//լրացված/

17,08

ԱԺ-ում շրջանառվում է, որ դանակով զինված 25-ամյա Վրեժ Գալստյանը, որ մուտք է գործել Ազգային ժողովի տարածք, անցագիր է ունեցել:

16,47

Henaran.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ԱԺ անվտանգության աշխատակիցը, ով չցանակացավ ներկայանալ, ասել է, որ եթե լրագրողները մտնեն տարածք, կխանգարեն իրականացվող քննչական աշխատանքներին:

ԱԺ շենքից դուրս գալով` լրագրող Անի Գասպարյանը գործընկերներին պատմել է, որ դանակով զինված երիտասարդը մտել է ԱԺ մուտքից, միանգամից վազել դեպի շենքը: Ոստիկանների` “կանգնել” հրահանգին չի ենթարկվել, ինչի համար էլ կրակել են նրա ոտքին: Երիատասարդը կարողացել է հասնել մինչև ԱԺ-ի մասնաշենքերի աստիճանների մոտ:

16,05

Հայտնի է դարձել խորհրդարանի տարածք մուտք գործած անձի ինքնությունը: Նա Մասիսի բնակիչ 25-ամյա Վրեժ Վանիկի Գալստյանն է, եւ գտնվում է թիվ 1 հիվանդանոցում: Նա ստացել է ազդրի վերին երրորդականի հրազենային միջանցիկ վնասվածք:

16,10

Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը ԱԺ տարածք մուտքն ու ելքն արգելված է: Նույնիսկ հավատարմագրված լրագրողներին են արգելում ներս մտնել: Խորհրդարանի տարածքում աշխատում են հետաքննիչները:

Հիշեցնենք, այսօր մարտի 22-ին արտակարգ միջադեպ է գրանցվել ԱԺ տարածքում: Դանակով զինված մի երիտասարդ մուտք է գործել խորհրդարանի բակ: Հարցին` ով ես, պատասխանել է` Հիսուս Քրիստոսը:

Երիտասարդը չի ենթարկվել անվտանգության աշխատակիցների հրահանգներին, և առաջ է շարժվել` այդ պահին ԱԺ անվտանգության աշխատակիցները մեկ անգամ կրակել են օդ: Սակայն նա շարունակել է առաջ շարժվել, ինչից հետո կրակել են երիտասարդի ոտքին: Նա վիրավոր է, ինքնությունը պարզված չէ: Այս մասին Panorama.am-ին հայտնել է ԱԺ-ում գտնվող Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը: 

Շտապօգնության ծառայության միջոցով նա տեղափոխվել է հիվանդանոց, մինչ այդ նրան բուժօգնություն է ցուցաբերել ԱԺ բժիշկը: Այս պահին ԱԺ տարածքում է նաև ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը:

Այս պահին ԱԺ բակում ԱԱԾ աշխատակիցները քննչական համապատասխան գործողություններ են իրականացնում:

 

Henaran.am-ի թղթակիցն աշխատում է Ազգային ժողովի ընդունարանում: Կատարվածի վերաբերյալ առավել ամբողջական տեղեկատվությունն ու տեսանյութը` քիչ անց:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ