25 Հունվարի, Saturday, 2025
KFC

Ամեն ինչը դրվում է սեքսի վրա, նախաամուսնական անասուն վիճակ …

Երջանկության միջազգային օրվա կապակցությամբ այսօր Հաաստանի երիտասարդական հիմնադրամում կազմակերպվել էր հանդիպում-քննարկում: Հոգեբան Մարինա Սահակյանը նշեց, որ երջանկությունը սուբյեկտիվ երևույթ է: Յուրաքանչյուրը յուրովի է ընկալում երջանկություն հասկացությունը:

՛՛Տարբեր մարդիկ տարբեր կարծիք ունեն այս հարցի վերաբերյալ: Մարդկանց հազարամյակներով զբաղեցրել է միտքը, թե ով է երջանիկ: Երջանկությունը համարվում է ոչ ամբողջական հստակեցված գիտական բաղադրիչներից մեկը՛՛,-ասաց հոգեբանը:

Արդյոք միայն ընտանիք ունենալը համարվում է երջանկություն ունենալ: ՛՛Ընտանիքը երջանկություն է այն ժամանակ, երբ փոխըմբռնում կա: Երբ ամուսինը գա, տուրուդմփոց սարքի տանը, երեխան երջանիկ կլինի՞, իհարկե ոչ՛՛,-ասաց Տեր-Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը` հավելելով.

՛՛Այսօր ամեն ինչը դրվում է սեքսի վրա, նախաամուսնական անասուն վիճակ: Արդյո՞ք ընտանիքը սեքս է նշանակում, տղամարդը տղամարդու, կինը կնոջ, տղամարդը անասունի հետ, այ դրանց վրա է շեշտը դրվում: Նախ պետք է հասկանալ, թե ինչ է  սերը, ինչ է ընտանիքը, այն փնտրեք ձեր մեջ՛՛:

Ինչպես կարելի է երջանիկ լինել երկրում, որտեղ տիրում է անարդարության մթնոլորտ: Ուսանողի հարցին Հայր Սուրբը պատասխանեց, որ այդ անարադարությունը ծնվում է անպատասխանատվությունից:

՛՛Մենք այսօր դժգոհում ենք այն հասարակարգից, որն ինքներս ենք ձևավորել: Ցիցերոնն ասում էր՝ եթե անկախ ու ազատ երկիր ես ուզում, պիտի լինես ստրուկը օրենքի ու օրինականության՛՛՛՛,-նշեց Կոմիտաս Վարդապետը:

՛՛Ձեր մեջ ևս կան մարդիկ, որ ստիպված են սովորում, որովհետև ծնողներն են որոշել, որ պիտի սովորեն, որովհետև այսօր մոդա չէ մեբելն օժիտ տանել: Այստեղից ձևավորվում է  պատասխանատվության նկատմամբ թուլություն և անտարբերություն՛՛,-եզրափակեց հայր սուրբը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ