16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քիթ, ականջների լոշտակություն, մեծ ու փոքր կուրծք. հայերը պայքարում են

Պլաստիկ միջամտության օգնությանը դիմողների քանակը Հայաստանում վերջին շրջանում բազմապատկվել է: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Երևան” բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Կարեն Մանվելյանը: Նրա ներկայացմամբ` հայերը ավելի շատ էսթետիկ վիրաբուժական միջամտությունների են դիմում, որոնցից գերակշռող է հատկապես քթի վիրահատությունը: Շատերն էլ ձեւափոխում են շուրթերը, ականջների թեքությունը, ծռվածությունը, լոշտակությունն են ուղղում:   Բժիշկը նշեց, որ հայուհիները […]

Կանայք ծեծել են իրար Սյունիքի մարզպետի աչքի առաջ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը օրերս Սիսիանի տարածաշրջանի Բնունիս համայնքում հանդիպել է գյուղացիների հետ: Հանդիպումը բավական ուշագրավ զարգացում է ունեցել: Ինչպես Henaran.am-ին պատմեցին ականատեսները, գյուղապետարանի նախկին հավաքարարուհին մարզպետին բողոքել է, որ գյուղապետ Վլադիմիր Հովհաննիսյանն անհարկի իրեն ազատել է աշխատանքից: Մինչ կպարզվեր ինչ է եղել իրականում, գյուղապետի մայրը հակադարձել է բողոքավորին ու բանը հասել է ծեծկռտուքի: Երկու […]

Լեհաստանի դեսպանը շատ ճիշտ է ասել. Սամվել Կարապետյան

”Իրական բան է ասել, կարող է դիվանագիտորեն ճիշտ չի ասել, բայց ասել է պարզ մի բան”,-Henaran.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկու արած հայտարարությունը, որ դարերի խորքից եկած հայ ժողովրդի երազանքը՝ ունենալ անվտանգ եւ ապահով Հայաստան, “քանդվող միֆ” է, ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Վերջինս նշեց, թե չգիտի` ինչ է ի նկատի ունեցել դեսպանը, բայց […]

Tert.am-ը խեղաթյուրել է փաստերը. Արման Մելիքյան

ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը փետրվարի 7-ին տարածել է հայտարարություն. “Այսօր ժամը 12-ի սահմաններում իմ նախընտրական շտաբ այցելեց ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննիչ պարոն Կ.Ս. Խաչատրյանը որի այցելության նպատակն էր “Tert.am”-կողմից կատարած “Արման Մելիքյանն ասում է, որ իր մորն ընտրակաշառք են առաջարկել” հրապարակման մեջ եղած տեղեկատվության պարզաբանումը: Պարզաբանումները տրվեցին: Արդյունքում պարզվեց, որ […]

Ադրբեջանը պաշտոնապես ճանաչել է ԼՂՀ-ն . իրարանցում Բաքվում

Ադրբեջանի ”Ümid” (Հույս) կուսակցության հասարակայնության հետ կապերի գծով փոխնախագահ Այնուր Իմրանովան սոցցանցերում տեղադրել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, այն ժամանակ դեռեւս նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիեւի` 1993 թ-ի հուլիսի 25-ին ԼՂՀ պաշտպանության նախարարին հղած նամակը, որում ասվում է. “2 երկրների ղեկավարների միջեւ հանդիպում անցկացնելու համար ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի առաջ պարտավորվում ենք երեք օրով դադարեցնել բոլոր տեսակի ռազմական գործողությունները”: […]

Մեկ ա դատեին էլ` էդ մարդուն էի ընտրելու … “Փուչիկների Բոզոյանին”` 1 տարի պայմանական

ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ /դատավորներ՝ Կարինե Ղազարյանի, Հենրիկ Տեր- Ադամյան/  ավարտվեց 2012թ. մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում, զանգվածային միջոցառման ժամանակ փուչիկների պայթյունի գործով մեղադրվող Սերոբ Բոզոյանի վերաքննիչ բողոքի քննումը: Ըստ մեղադրական գործի, Սերոբ Բոզոյանը մեղադրվել է մեթանով լիցքավորված  7000 փուչիկների պայթյունի պատճառով 228 տուժողի մարմնական վնասվածքներ ստանալու համար: Անցած  հոկտեմբերի 17-ին Կենտրոն […]

“Դեպի ապահով Հայաստան, հնարավոր է` 100 քայլով”

PR մասնագետ Հրաչյա Տաթևյանը կարծում է, որ նախագահի թեկնածուների կարգախոսներից ամենահաջողվածը գործող նախագահ Սերժ Սարգսյանի ”Դեպի ապահով Հայաստան”-ն է: ”Համեմատության մեջ ամենալավը ”Դեպի ապահով Հայաստան”-ն է, մի պարզ պատճառով. կարգախոսը նախ նպատակային կետերը պետք է ցույց տա, նաև համապատասխանի ժողովրդի ցանկություններին, իսկ ժողովուրդն այսօր ինչ է ուզում, իհարկե, ապրել ապահով”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տաթևյանը: Փորձագետի […]

Անկարան ջղաձգվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ

      Փետրվարի 6-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնում տեղի ունեցավ քննարկում, որը նվիրված  էր վերջին երկու ամիսների ընթացքում Ստամբուլում տարեց հայ կանանց նկատմամբ իրականացված բռնությունների խնդրին: Բացման խոսքով հանդես եկավ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նա նշեց,  որ վերջին 5-6 տարիների ընթացքում Թուրքիայում արձանագրվում է հակաքրիստոնեության ու հակահայկականության  դրսևորումների անշեղ աճ: Իսկ […]

Հորդորում է դադարեցնել հացադուլը

Նախախորհրդարանը, համերաշխություն հայտնելով Անդրիաս Ղուկասյանի քաղաքացիական կեցվածքին, միևնույն ժամանակ նկատի ունենալով, որ արդեն 18 օր շարունակվող հացադուլը կարող է անդառնալի վնաս հասցնել նրա առողջությանը, Անդրիաս Ղուկասյանին հորդորում է դադարեցնել հացադուլը և հետագա պայքարը շարունակել այլ ձևերով:

Գործողը, Րաֆֆին, Հայրիկյանը 3-րդն է, Անդրիասին` ոչ մի ձայն. Gallup International

Փետրվարի 2-5-ը Gallup International-ի հայստանյան կազմակերպությունը հարցումներ է արել` պարզելու համար` եթե ընտրությունները լինեին այս կիրակի, ում օգտին կքվեարկեին ընտրողները: Հարցվածների 68 տոկոսն իր ձայնը կտար գործող նախագահ Սերժ Սարգսյանին, 24 տոկոսը` ‘’Ժառանգության’’ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, 5 տոկոսը` ԱԻՄ առաջնորդ  Պարույր Հայրիկյանին”: ‘’Ազատություն’’ կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանին իր ձայնը կտար 2 տոկոսը: Այս տվյալներն այսօր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի