20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դատապարտվեց ուրիշի փոխարեն քվեարկելու համար

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու մեջ մեղադրվող Հրանտ Գլջյանը մարտի 21-ին դատապարտվել է տուգանքի 600 հազար դրամի չափով: Գործը դատարանում քննվել է արագացված դատաքննության կարգով:

Ըստ մեղադրանքի, Հրանտ Գլջյանը ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում փորձել է թիվ 9/02 տեղամասում քվեարկել իր ընկեր Վիգեն Սարգսյանի փոխարեն՝ նախապես իր մոտ ունենալով նրա անձնագիրը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չի կարողացել հասցնել:

Հ.Գլջյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի առաջին մասով՝ Մեկից ավելի անգամ կամ, այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու ստորագրությունը:

Գործը սկզբնապես ընդունվել էր Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի վարույթ, ապա ըստ ընդդատության ուղարկվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաննների դատարան, քանի որ “հանցանքը կատարվել է Երևան քաղաքի Նար-Դոսի 38 հասցեում՝ Մ. Նալբանյանի անվան 33 միջնակարգ դպրոցում, որտեղ տեղավորված է եղել թիվ 9/02 ընտրատեղամասը”։

 

Աղբյուրը` “Փաստինֆո”

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ