՛՛Ժառանգությունն՛՛ ու ԲՀԿ-ն անհաջող ընտրություն են արել
Երևանի ավագանու ընտրություններում հաղթելու ամենաշատ հնարավորություններն ունի ՀՀԿ-ը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: ՀՀԿ-ն հաղթելու հնարավորություն ունի քաղաքապետ Տարոն Մարգարյանի քաղաքական հմայքի և նրա գործունեության շնորհիվ: ՛՛ՀՀԿ-ի առաջին դեմքը բավական ճանաչված է, ընդունված է երևանիցներից կողմից՛՛,-նկատեց Ադիբեկյանը: Նա նշեց, որ իրենց հարցումների համաձայն՝ վերջին քսան տարվա Երևանի քաղաքապետերից ամենահաջող ու լավ գործունեություն է ունեցել Տարոն Մարգարյանը, ապա Երվանդ Զախարյանը, Կարեն Կարապետյանն ու Գագիկ Բեգլարյանը:
ԲՀԿ-ի ցուցակի առաջին համարում Վարդան Օսկանյանի ընտրությունը ըստ սոցիոլոգի, անհաջող որոշում է: ՛՛Թեպետ երկրորդ տեղում է Արսենյանը, բայց չգիտեմ կփրկի, թե չէ՛՛,-նշեց նա: Հարցին, թե ով պիտի գլխավորեր ԲՀԿ-ի ցուցակը, պատասպանեց` թեկուզ հենց Ծառուկյանը:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի ցուցակը գլխավորող նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանին, ապա Ադիբեկյանի խոսքով՝ այս պարագայում կարող է դրական աշխատել այն, որ նա նախկին քաղաքապետ է: ՛՛Վահագն Խաչատրյանը կարող է վերհիշվել ոմանց մոտ՝ որպես քաղաքապետ՛՛: Սակայն Ադիեբկյանը շեշտեց, որ Վահագն Խաչատրյանը մեկ տոկոսից ցածր ձայներ է ստացել վերջին քսան տարիների Երևանի լավագույն քաղաքապետի վերաբերյալ անցկացված հարցումների արդյունքներով:
ՀՅԴ-ի ոչ մի ներկայացուցիչ, ըստ սոցիոլոգի, չի ընկալվում որպես քաղաքապետ: ՛՛Դրա համար այս տարիների ընթացքում պետք է ցուցաբերեին կարողություններ՛՛:
Ադիբեկյանը հաջողված չի համարում նաև “Ժառանգության” ցուցակի առաջին համարի ընտրությունը`Արմեն Մարտիրոսյան: Բացի այդ, սոցիոլոգը սխալ է համարում, որ ՛՛Ա1+՛՛-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանն ընդրկված է ՛՛Ժառանգության՛՛ ցուցակում, քանի որ նա հանրաճանաչ մարդ չէ:
՛՛Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե այս պառանոիկ դիրքը չընդուներ, կպայքարեր: Եթե մասնակցեր, նա բոլոր շանսերն ուներ՛՛:
Ադիբեկյանը հետաքրքիր է համարում ՕԵԿ-ի ընտրությունը: ՛՛ՕԵԿ-ի ցուցակը գլխավորում է ԱԻ նախարարը: Շատ անգամ հրդեհ է, հեղեղ, ինչ-որ մի բան է, նա այնտեղ է լինում, փրկարարի կերպար կա, նրան կաշառակերության մեջ ոչ ոք չի կարող մեղադրել, տեսնենք՝ “ռասկռուտկայի” խնդիրն է՛՛,-եզրափակեց Ադիեբկյանը: