20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

՛՛Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին՛՛ միջազգային գիտաժողով Երևանում

Մարտի 22-ին Երեւանում մեկնարկեց ՛՛Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին՛՛ երկօրյա միջազգային գիտաժողովը: Մասնակիցներին փոխանցվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի ուղերձը: Ապա մասնակիցները տեսակետեր ներկայացրեցին Ցեղասպանության խնդրի ուսումանսիրության արդի վիճակի վերաբերյալ:

Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ գիտաժողովը կարևոր հանգրվան է լինելու Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ շահեկան գիտական քննարկումների ու անհրաժեշտ հետևություններ անելու համար:  

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը խոսելով մոտ ապագայի պլաններից` նշեց, որ նախատեսվում է Ցեղասպանության թանգարանը զարգացնել: Այստեղ շեշտադրվելու է Ցեղասպանության դասավանդումը:

՛՛Հայ երիտասադը անկախ նրա քաղաքականությունից պետք է կրթվի և իմանա, թե ինչ է իսկապես կատարվել: Լինելու է դասարան, որտեղ ուսուցիչները ևս կուրսեր են անցնելու՛՛,-Դեմոյանը ցավում է, որ Հայաստանում միայն մեկ ցեղասպանության թանգարան է գործում, իսկ մինչև 2015 թվականը գործնականում անհնար է նոր թանգարանի ստեղծումը: Պատմաբան իրավագետը համոզված է, որ 100-ամյա տարելիցը դեռ չի նշանակում պայքարի ավարտ.

՛՛Ամբողջ աշխարհը այդ միջոցառումների շնորհիվ պետք է հասկանա, որ հարյուրամյակը պայքարի ավարտը չէ: Թող ոչ ոք հույս չունենա, որ 2015թ. հայ ժողովրդի պայքարը կավարտվի: Հարյուրամյակին նվիրված միջոցառումներով մենք պետք է ցույց տանք, որ պայքարելու ենք մինչեւ վերջ, եւ ես վստահ եմ, որ մենք կանենք դա՛՛,-ասաց:

Արեւելագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարեւորում է ոչ միայն հայոց ցեղասպանության, այլև մարդկության հանդեպ մյուս բոլոր ցեղասպանությունների ուսումնասիրությունը:

Գերմանիայի Բոխումի համալսարանի դասախոս Միհրան Դաբախի խոսքով՝ այս տարիներին պետք է մանրամասնությունների վրա կենտրոնանալ, ոչ թե փորձել ապացույցներ ներկայացնել: Նա նշեց, որ Եվրոպայում շուտով կստեղծվի Եվրոպայի հիշողության պատմական թանագարան և այնտեղ պետք է փաստեր լինեն նաև Հայոց Ցեղասպանության մասին:

Հավելենք, որ գիտաժողովին հայազգի պատմաբաններից զատ մասնակցում են նաև այլ անվանի փորձագետներ՝ Վոլֆգանգ Գուստը և Թեսսա Հոֆմանը Գերմանիայից, Իսրայել Չառնին և Յաիր Աուրոն՝ Իսրայելից, թուրք մտավորական Ռագըփ Զարակոլուն և այլք:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ