05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՀԿ-ը, ԲՀԿ-ն ու ՛՛Ժառանգությունը՛՛ կանցնեն

“Սոցիոմետր” կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը վստահ է, որ քաղաքական դաշտում վերադասավորում է լինելու, քանի որ այն կուսակցությունները, որ չէին մասնակցում նախագահական ընտրություններին, մասնացում են Երևանի ավագանու ընտրություններին:

՛՛Եթե չմասնակցեն այս ընտրություններին, կկորցնեն իրենց էլեկտորատը”,-նկատեց սոցիոլոգը` բացատրելով նախագահական ընտրություններին չմասնակցող ուժերի ակտիվությունը Երեւանի ավագանու մրցապայքարին:՛՛: Բացի այդ ընտրությունները ներակայանալու ու ծանոթանալու առիթ են, ինչն այս անգամ օգտագործում է նորահայտ ՛՛Առաքելություն՛՛ կուսակցությունը: 

Ըստ Ադիբեկյանի՝ միայն ՀՀԿ-ը, ԲՀԿ-ը ու ՛՛Ժառանգությունը՛՛ հնարավորություն ունեն դառնալ ավագանու անդամ: ՛՛Ժառանգության՛՛ դեպքում էլ, սոցիոլոգի կարծիքով` ամեն ինչ միանշանակ չէ, քանի որ, “Ժառանգությունը՛՛ վարկանիշ չունի, միայն Րաֆֆի Հովհաննիսյանն ունի վարկանիշ:

՛՛Նաեւ հարց է ծագում՝ ՀԱԿ-ի այն զանգվածը, որ նախագահական ընտրություններին ձայն է տվել Րաֆֆի Հովհաննիսյանին, կվերադառնա, թե ոչ: ՀՅԴ-ի ընտրազանգվածը կարող է վերադառնալ, եթե ՀՅԴ-ը լուրջ աշխատի”:

Սոցիոլոգը նաև նշեց, որ ընդդիմադիր դաշտում պայքար է լինելու ՛՛Ժառանգության՛՛ ու ԲՀԿ-ի միջև: Ժամանակը ցույց կտա, թե ով ավելի հնարավորություն ունի:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ