20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սադոյանի “Ազգ”-ը Սերժ Սարգսյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին /վիդեո/

“Ազգային ժողովրդավարների դաշինք” կուսակցության ղեկավար, նախկին պատագամվոր Արշակ Սադոյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ “Ժառանգության” ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկում է իր ծրագիրը` Հայաստանը դուրս բերելու ներքաղաքական ճգնաժամից:

Սադոյանն առաջարկում է “Ազգ” ծրագիրը, որի համաձայն` սահմանդրական փոփոխություններ կարվեն, կհրավիրվի Սահմանադրական ժողով, եւ կառուցվածքային փոփոխություններ կկատարվեն թե օրենսդիր, թե գործադիր մարմինների գործունեության մեջ:

“Իհարկե, այստեղ պետք է օգտագործել նաեւ սփյուռքի ներուժը, բարձրագույն տեխնոլոգիաների ընձեռնված հնարավորությունները”:

Այս ծրագրին տեղյակ են նաեւ ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահները: Սերժ Սարգսյանին երկու տարի առաջ եւս Արշակ Սադոյանը տվել է ծրագրի սեղմագիրը: 

Սադոյանն անձաբ երեկ այցելել է Րաֆֆի Հովհաննիսյանին` քննարկելու նախագիծը: “Ասեմ, հացադուլը ազդել է Րաֆֆիի վրա, ոչ թե մտավոր տեսանկյունը նկատի ունեմ, այլ թուլացել է, եւ երկար չի կարող լսել, հասկանալ”,-պատմեց Սադոյանը: Մի քանի րոպե խոսելուց հետո Րաֆֆին ներողություն է խնդրել եւ ասել, որ պիտի մասնակցի Ազատության հրապարակում ընթացող համերգին:

Սադոյանը ոչ մի պաշտոն այս գործընթացից չի ուզում: Հաշվի առնելով Րաֆֆի Հովհաննիսյանի անցած ուղին` ցանականում է, որ ինքը կանգնի այդ փոփոխությունների ղեկին եւ առաջ տանի: “Թե չէ հացադուլ է հայտարարում,ասում պիտի երդվի իմ դիակի վրայով”:

ԱԺԴ ղեկավարը շատ լավ հասկանում է, որ “Ազգ” ծրագիրը բարդ է, չի կարող մի քանի օրում իրականություն դառնալ: “Երկու տարի թող լինի, երեք տարի, բայց դա անպայման կօգնի Հայաստանին` բոլոր ոլորտներում”,-ասաց Սադոյանը` նշելով, որ պիտի վերեւները սկսեն այդ նախագիծը:

Ավելին, անհրաժեշտության դեպքում պիտի ստիպեն: Սադոյանը այլեւս չի սպասելու եւ պետական մարմիններից պահանջելու է: “Ժամանակ չկա, որ ասեն, պիտի ծանոթանանք, իրենց մոտ է ծրագիրը, ժամանակն է պատասխան տալու”,-ասաց Սադոյանը:  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ