24 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերահաշվարկի դեպքում թվերը կփոխվեին

Այսօր ԿԸՀ արտահերթ նիստից հետո ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա նշեց, որ նախքան ընտրությունները ԿԸՀ ներկայացված հիմնական դիմումները եզակի բնույթ են կրել: Դրանք հիմնականում ընտրագրավին են վերաբերել: Մուկուչյանի խոսքով՝ վերահաշվարկի մասին դիմումները պետք է ներկայացվեին ընտրությունների հաջորդ օրը՝ ժամը 11-ից մինչև 18-ն ընկած ժամանակահատվածում: Սակայն բազմաթիվ դիմումներ ներկայացվել են սահմանված ժամկետից հետո:  […]

Առանց առճակատման եւ արյունահեղության

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը դրական է գնահատում այն, որ ԱԺ նախագահն ուզում է խորհրդարանում լուծում գտնել` երկրում ստեղծված իրավիճակը քննարկել արտահերթ նիստում: Այսօր այս մասին Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած քննարկումից հետո լրագրողներին ասաց Արմեն Ռուստամյանը: Արմեն Ռուստամյանը նշեց, որ այս քառօրյայի օրակարգն արդեն պարզ է, եւ լուծումը արտահերթ նիստ հրավիրելն է: ‘’Տարբեր […]

Բաց նամակ մոսկվահայ օլիգարխին

Հայաստանի քաղաքացի Լյուբով Փիլոյանի բաց նամակըՌուսաստանի Հայերի Միության և Համաշխարհային Հայկական Կոնգրեսի Նախագահ Արա ԱբրահամյանինԱրա Արշավիրի Ես` Հայաստանի քաղաքացիս, դիմում եմ ձեզ, որպեսզի հրապարակյնորեն արտահայտեմ իմ վրդովմունքը ձեր ընկերության` «Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ-ի շահերի շրջանակներում հայտնված իմ գույքի հափշտակման կապակցությամբ: Ինչպես գիտեք, դատարանի կողմից հաստատված հաշտության համաձայնությամբ, ինձ, Արամի 38 հասցեով ծնողական տան սեփական բաժնեմասի փոխարեն, […]

Անդրիաս Ղուկասյանն էլ է դասադուլ անում /վիդեո/

ԿԸՀ-ի դիմաց շարունակվում է ուսանողների բողոքը:Քիչ առաջ ուսանողներին միացավ նաեւ նախագահի նախկին թեկնածու, “Ռադիոհայ” ՍՊԸ տնօրեն Անդրիաս Ղուկասյանը: Henaran.am-ի  հետ զրուցում նա ասաց, որ ինքը վաղը միանալու է դասադուլավոր քաղաքացիներին: Ուսանողները վաղը` փետրվարի 26-ին, ժամը 11-ին ԵՊՀ-ի դիմաց են հավաքվելու, որտեղից շարժվելու են կրկին դեպի ԿԸՀ: Դասադուլ անողները քիչ առաջ հայտարարեցին, որ ավարտում են իրենց […]

Վերջ տալ զոռբայությանը

‘’Մենք հարգում ենք 539 հազար այն քաղաքացիներին, որոնք ձայն են տվել Րաֆֆի Հովհաննսիյանին և հորդորում ենք հարգել նաև 861 հազար այն քաղաքացիներին, որոնք ձայն են տվել Սերժ Սարգսյանին’’,-այսօր ԱԺ ամբիոնից հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` արձագանքելով “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի եւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիտարկումներին: ԱԺ նախագահն անհասկանալի է համարել, թե […]

ԿԸՀ-ը հրապարակեց վերջնական արդյունքները. վերընտրվեց Սերժ Սարգսյանը /վիդեո/

Քիչ առաջ ԿԸՀ-ը վերսկսեց իր արտահերթ նիստը, որը դադարեցվել էր ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ՝ Արմեն Մարտիրոսյանի դիմումի քննարկման հետեւանքով: Քիչ անց ԿԸՀ-ը հրապարակեց փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները: Ըստ դրանց՝ նախագահի թեկնածուները հավաքել են հետևյալ թվաքանակի ձայները՝ Հրանտ Բագրատյան 31.643 Պարույր Հայրիկյան 18.096 Րաֆֆի Հովհաննիսյան 539,693 Անդրիաս Ղուկասյան 8329 Արման Մելիքյան […]

Քաղաքապետարանը` հավաքների անցկացման հարցի շուրջ

Ներկայացվել է “Հավաքների ազատության մասին” ՀՀ օրենքով սահմանված Երևանի քաղաքապետի կողմից  հավաքների անցկացման հարցի լուծման լիազորության իրականացման ընթացակարգը։   Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Գագիկ Բաղդասարյանը և իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը Երևանի քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել են “Հավաքների ազատության մասին” ՀՀ օրենքով սահմանված Երևանի քաղաքապետի կողմից  հավաքների անցկացման հարցի լուծման լիազորության […]

Դասադուլը ուսանողների իրավունքների շրջանակում է գտնվում. Արտակ Դավթյան

Ուղիղ քսանհինգ տարի առաջ ինքս եմ մասնակցել դասադուլների շքերթի: Սակայն այժմ իրողությունն այլ է: Նման դիրքորոշում այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանը` անդրադառնալով այսօր տեղի ունեցած դասադուլին: “Կարծում եմ դասադուլով որոշակի քաղաքական պահանջներ են ներկայացնում: Համենայնդեպս, ուսանողների իրավունքների շրջանակներում է […]

Կալանավորվել է “Դրախտ” հյուրանոցի տնօրենը

Լոռու մարզի Ամրակից գյուղի “Դրախտ” կոչվող հյուրանոցային համալիրում գազից մահվան ելքով թունավորման դեպքի առթիվ տնօրեն Սամվել Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 240 հոդվածի 2-րդ մասով, և  որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին  հայտնում է ՀՀ ոստիկանությունը: Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նախաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ Ոստիկանության Ստեփանավանի բաժին փետրվարի 21-ին՝ ժամը 10.55-ին, դիմել է […]

ԲՀԿ-ն խոսեց

Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին ԲՀԿ մասնակցության ձևաչափը որոշվել էր կուսակցության քաղխորհրդի և խմբակցության համատեղ որոշմամբ, այն է՝ չառաջադրել սեփական թեկնածու և չպաշտպանել թեկնածուներից որևէ մեկին: Հետընտրական զարգացումները վկայում են, որ մեր երկրում առկա է ընտրական համակարգի նկատմամբ հասարակական անվստահության մթնոլորտ: Հասարակության լայն զանգածների դժգոհությունը խոսում է այն մասին, որ երկրում կուտակված բազմաթիվ խնդիրներ շարունակում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի