25 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ագրարային համալսարանից անհույս հեռացել են

“Երիտասարդ ընդվզում” նախաձեռնության անդամները, ովքեր ուսանողներին դասադուլի կոչ են անում, այսօր` փետրվարի 26-ին Երեւանի պետական ագրարային համալսարանում չեն եղել: Այս մասին Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը: Նրա խոսքով`բացակայություններն այսօր` փետրվարի 26-ին չնչին տոկոս են կազմում, ուսանողների 94,5 տոկոսը ներկայացել է դասի: Երեկ այդ թիվը, ըստ ռեկտորի` 92,5տոկոս էր: “Երեկ դասամիջոցին մտան համալսարան, […]

Արթուր Բաղդասարյանն էլ

Երեկ ուշ երեկոյան ավարտվել է “Օրինաց երկիր” կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին և հետընտրական զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ: Ամփոփվել են կուսակցության տարածքային կառույցներից ստացված հաղորդումները ընտրական գործընթացների և հետընրական իրավիճակի մասին, կատարվել են եզրահանգումներ, տրվել են անհրաժեշտ քաղաքական և կազմակերպական հանձնարարականներ: Նիստի արդյունքներով կուսակցության քաղաքական խորհուրդը ընդունել […]

Րաֆֆու սխալը /ֆոտո/

“Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր` փետրվարի 26-ին մարզային այցելությունը սկսեց Արմավիրից: Հաջորդ կանգառը Մեծամորն է: Այստեղ Հովհաննիսյանը նշեց, որ ինքը հաղթանակ չի տարել: “48-ը` 48-ի դեմ: Թող լինի այդպես` ժողովրդավարություն, բայց մենք գիտենք, որ Մեծամորը հաղթել է”,-ասաց նա: Հովհաննիսյանն ասաց, որ ինքն այսօր առավոտյան հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ եւ առաջին հերթին հարգում է […]

Փոփոխական եղանակ

Փետրվարի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-2-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 27-ին կբարձրանա 3-4, արևելյան շրջաններում 5-8 աստիճանով, մարտի 1-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով:  

Ամփոփում են տեղական ՀԿ-ների դիտորդները

Նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած տեղական ՀԿ-ներն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեցին արդյունքները: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը տարածեց հայտարարություն,որին միացել են նաև Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցոն կենտրոնը, Ժուռանլիստների Ասպարեզ ակումբը, Հայաստանի հելսինկյան կոմիտեն, Համագորակցություն հանուն ժողովրդավարության ՀԿ-ն, Կանանց աջակցման կենտրոնը,Կանանց ռեսուրսային կենտրոնը և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը: “Նախագահական ընտրություններն աննախադեպ էին ողջ պատմության ընթացքում: Չնայած իշխանությունների փորձերին` նվազագույնի հասցնել մրցակցությունը  և […]

Հետընտրական վիճակի քննարկման ձեւաչափի շուրջ այսօր ԱԺ-ում որոշում կկայացվի

Հինգերորդ գումարման ԱԺ հերթական նիստը կրկին քաղաքական հայտարարություններով մեկնարկեց: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դեմ է քվերակելու ներկայացվող բոլոր նախագծերին, քանի որ դրանք այսօրվա իրականությունից հեռու են: Նրա խոսքով, ճգնաժամային պայմաններում իրավիճակի հետ կապ չունեցող հարցերը ցածրացնում են առանց այն էլ խորհրդարանի ցածր դերը: Նկատենք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը բոյկոտել է այս […]

Արվեստագետները` Սերժ Սարգսյանին

Հանրապետության ղեկավարին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար, Սբ. Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Հովհաննես Չեքիջյանը: “Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը և անձամբ ես ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի դժվարին և պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այսօր, երբ իրականացել է մեր ժողովրդի և նրա մեծ նվիրյալների դարերով փայփայած երազանքը, երբ անմահ […]

Սերժի բաց նամակը Սերժ Սարգսյանին

Հարգելի Պարոն Նախագահ, Շնորհավորում եմ Ձեր հաղթանակի առթիվ: Հաղթանակ նշանակում է ստանալ ձայների մեծամասնությունը, իհարկե ժողովրդավարության դեպքում: Հիմնվելով բազմաթիվ ՀԿ-ների արձանագրած կեղծարարությունների վրա, անկախ ԵԱՀԿ զեկույցի, գիտականորեն անհնար է թվում նույնիսկ Ձեր համար, պարոն Նախագահ, իմանալ թե արդյոք ստացել եք ձայների մեծամասնությունը թե ոչ: Բավականին ծիծաղելի է ստացվում այնպես չէ: Որ Դուք, Հայաստանի Նախագահը ներքուստ […]

Րաֆֆին մարզպետների հրաժարականն է պահանջում /ֆոտո/

“Ոտդ խերով լինի”,-այս խոսքերով “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին դիմավորեցին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում: Արմավիրը առաջին վայրն է, որտեղ մարզային այցելության շրջանակներում այսօր այցելեց Հովհաննիսյանը: Նա ոտքով հասավ քաղաքի հրապարակ, որտեղ նրան էին սպասում արմավիրցիները: “Կեցցե Արմավիրը, կեցցե Հայաստանի հաղթանակը: Այդ հաղթանակը ոչ մեկի ձեռքից չի խլվելու:  Իմ խոնարհումը ձեզ: 2 ամիս առաջ բոլորն ասում էին, […]

Վիեննայում ոգեկոչվել է սումգայիթյան զոհերի հիշատակը

Փետրվարի 24-ին Վիեննայի Հայ առաքելական եկեղեցական համայնքի հանդիսությունների սրահում, Ավստրիայում ՀՀ դեսպանության հետ համատեղ տեղի ունեցավ հիշատակի միջոցառում` նվիրված սումգայիթյան ջարդերին եւ Արցախյան շարժման սկզբնավորման 25-ամյակին: Առավոտյան Հայ առաքելական Սբ. Հռիփսիմե եկեղեցում մատուցվեց զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ` Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի Հայրապետական պատվիրակի պաշտոնակատար Հոգեշնորհ Տեր Տիրան աբեղա Պետրոսյանի կողմից: Միջոցառմանը ներկա էին Ավստրիայում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի