06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Տեսավ Տարոնին … /ֆոտո, վիդեո/

Երեւանի գործող քաղաքապետ, քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Տարոն Մարգարյանը եւ ավագանու ցուցակի մի քանի անդամներ այսօր՝ ապրիլի 15-ին հանդիպեցին Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ: Նրանք քաղաքապետին դիմավորեցին աղավնիներով եւ փուչիկներով: Տարոն Մարգարյանը նշեց, որ իր թիմի առջեւ 4 տարի առաջ բազաթիվ խնդիրներ են դրվել, որոնց մեծ մասը լուծվել է, իսկ մի մասը դեռեւս լուծում չի ստացել:

Քաղաքացիների հետ ամենօրյա շփումների արդյունքում բացահայտվել են այն խնդիրները, որոնք  ծրագրային լուծում պիտի ստանան: Մարգարյանի խոսքով՝ այդ ծրագրերն իրագործելու համար հարկավոր է ժամանակ եւ հետեւողական աշխատանք: Տարոնը համոզված է՝ ՛՛իր փորձռու թիմը կիրագրծի այդ ծրագրերը՛՛:

Քաղաքապետը չի ժխտում՝ եղել են խնդիրեր, թերություններ եւ ոմանք պատժվել են: 

Որպես Երեւանի օրակարգային խնդիրներ` գործող քաղաքապետն առանձնացրեց վերելակների ու տրանսպորտի հարցը:

Սովորականի նման քաղաքապետի խոսքին հաջորդեց անմիջական շփումը.  “Դու քո հոր արժանի տղան ես: Ապրես”: Մի կին ասաց, որ ճանաչում էր երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանին եւ միշտ ցանկացել  է անձամբ հանդիպել Տարոն Մարգարյանին, համբուրել նրան եւ բռնել ձեռքը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ