15 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Մանկավարժական համալսարանը որեւէ կապ չունի տեղադրված ցուցատախտակի հետ

Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի կենտրոնական մասնաշենքի պատին երեկ, ոչ աշխատանքային օրը, առանց համալսարանի ղեկավարության գիտության, տեղադրվել է ցուցատախտակ, որի վրա փակցված են Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների քարոզչական պաստառները:

Մանկավարժական համալսարանը որեւէ կապ չունի տեղադրված ցուցատախտակի հետ: Ըստ օրենքի, դրանց տեղադրման վայրը որոշում են ԿԸՀ-ն եւ Երեւանի քաղաքապետարանը:

Մանկավարժական համալսարանը երբեք քաղաքական քարոզչությամբ չի զբաղվել եւ չի զբաղվում, իսկ տեսանյութի հերոսները համալսարանի հետ որեւէ կապ չունեն:

Մանկավարժական համալսարանի հարցմանն ի պատասխան՝  ԿԸՀ-ն պաշտոնապես տեղեկացրել է, որ Համալսարանը որեւէ պատասխանատվություն չի կրում այդ ցուցատախտակի փակցման համար, եւ իրենք համապատասխան պարզաբանմամբ հանդես կգան:    

 

 

 ՀՊՄՀ Լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ