18 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պետք է հասկանալ, որ այսպես հնարավոր չէ շարունակել /վիդեո/

”Նամակագրությունը ժամանակակից ձևերից է և դա մի բան է նշանակում, որ չեն խզվել հարաբերությունները և դեռ կա ինչ-որ մի տարբերակ, որտեղ այդպիսի նամակագրությունը վերջապես կվերածվի ինչ-որ գործնական քայլերի”,-Henaran.am-ի հետ զրույցում նախագահ Սերժ Սարգսյանի ու ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակագրության մասին կարծիք հայտնեց ”Ժառանգության” խմբակցության նախկին պատգամավոր, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով` նամակագրությունը հույս է […]

Պետրո’ս, Տե՞րդ է պատվիրել ու վարձել մարդասպանին

ԱԻՄ առաջնորդ, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է “Կենտրոն” հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանին: “Պետրոս, մանրապճեղ սադրանքներով ես զբաղւում։ Տե՞րդ է յանձնարարել, թէ ինքնոշուել ես։ Ո՞րն է քո նպատակը՝ ձեր նպատակը։ Ահա իմ գրածը՝ —Իմացայ, որ որոշ խղճուկներ խիստ յուզուել են իմանալով, որ իմ առողջանալու գործին նաեւ մեր  առողջապահական համակարգն է […]

Սյունիքի մարզպետը լոգանք էր ընդունում. կդիմավորի՞ Րաֆֆուն

”Թողեք լույսը բացվի, նոր զանգեք էլի, սպանեցիք թողիք, թողեք լույսի բացվի մի հատ”,-Henaran.am-ի հետ զրույցում վրդովված նետեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ով, փաստորեն, լույսը դեռ չբացված շատ զբաղված էր, քանի որ երբ ասացինք, որ մեկ հարց ենք ուզում ուղղել` Կապանում կսպասի՞ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով ժամադրել է իրեն, մարզպետն անջատեց հեռախոսը: Երկու ժամից, երբ “լույսը բացվեց” […]

Հիսուս Քրիստոսի արյունը չալպտուրիկ չէր. ձուն միայն կարմիր պետք է ներկել

Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը կոչ է անում Սուրբ Հարության տոնին չգնալ գերեզմաններ, որովհետև պետք չէ ուրախությունը խառնել տխրության հետ: ՛՛Այս տոնը պետք է դիմավորել միմյանց ներելով, պետք է դիմացինի մեջ բարին տեսնել և ոչ թե թերությունները: Ով թերություն չունի: Այս օրերի ընթացքում ավելի քան երբևիցե պետք է դուրս գալ ճղճիմ մարդկային վիճակներից՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն […]

”Մանթո են”

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն, ով այժմ գտնվում է Նիդեռլանդներում` բուժման համար, Ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է քննադատողներին: ”ԱԻՄ-ականներ ու ընդհանրապէս՝ կարգին հայեր, նկատու՞մ եք, մեր ժողովրդի թշնամիների հիմնական խնդիրը իշխանական լծակների համար կռիվը չէ միայն։ Աւելի կարեւոր են համարում արժեքների ոչնչացումը։ Կարսի տակ 1920-ին հայերն ինչու՞ չկռուեցին.-Հայրենիք ու անկախութիւն արժեքներն էին ոչնչացուած։ Հիմա ուզում […]

Բրազիլիա մեկնելու համար խորհուրդներ ֆուտբոլիստներին

Ֆեյսբուքյան օգտատեր Անդրանիկ Արուշանյանը Հայաստանի ֆուտբոլի հավաքականին առաջարկներ է ներկայացրել. ”Լինելով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մեծ երկրպագու՝ խորապես ցավ եմ ապրում տեսնելով հավաքականի անմխիթար և անհույս վիճակը: Ունենալով լավ և բարձրակարգ ֆուտբոլիստներ ՝ Արազ Օզբիլիս, Յուրա Մովսիսյան, Պիզելի Մարկոս, Արթուր Սարկիսով,Մխիթարյան, մեր հավաքականը չի կարողանում ցուցադրել այն ֆուտբոլը, որն ունակ է խաղալ: Անցկացնելով 4 հանդիպում և […]

Ծառուկյանը լծվելու է.Ժամանակ

 ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Fly Dubai ավիաընկերության չվերթով մարտի 31-ին կվերադառնա Երեւան: Թերթի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանն առաջիկայում երկրից չի բացակայի: Նա ապրիլի 7-ից ամբողջ ներուժով կմասնակցի ԲՀԿ Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավին: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու ռուսաստանաբնակ օլիգարխ Սամվել Կարապետյանը մարտի 19-ից հանգստի համար գտնվում էին Դուբայում: Ընդ որում […]

Ինչու է Րաֆֆին Պահքի ավարտին դադարեցնում հացադուլը /ֆոտո, վիդեո/

”Մեզ համար ավելի ակնհայտ է դառնում, որ հայ ժողովուրդը հաղթել է”,-այսօր ”Ազատության” հրապարակում հանրահավաքից հետո ասաց ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով մարտի 31-ին` սուրբ Զատիկի` Հարության տոնին կդադարեցնի հացադուլը: Փաստորեն Մեծ պահքի ավարտին կավարտվի նաեւ հացադուլ հայտարարած նախագահի նախկին թեկնածուի հացադուլը: ”Ապրիլի իննին հնարավորություն ունենք ունենալու իսկական քաղաքական լուծում, ազգային միաձուլում”,-ասաց նա: Henaran.am-ի հարցին` ինչու […]

Դպրոցներում դարձյալ դրամահավաքություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության և հանրակրթության վարչությունների աշխատակիցների, ինչպես նաև ֆոտոլուսանկարիչների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ժամանակ, մեկ անգամ ևս հանձնարարել է խստորեն վերահսկել հանրակրթական դպրոցներում տարբեր առիթներով դրամահավաքության երևույթները բացառելու գործընթացը: Նկատի առնելով հանգամանքը, որ ուսումնական տարին մոտենում է ավարտին և, հատկապես ավարտական դասարաններում, սպասվում են տարաբնույթ միջոցառումներ, Տարոն Մարգարյանը ոլորտը համակարգող քաղաքապետի […]

Րաֆֆին զայրացրել է կապանցիներին

Կապանցի, “Խուստուփ” հեռուստաընկերության գլխավոր խմբագիր եւ գործադիր  տնօրեն Սասուն Մանուկյանին խիստ զայրացրել եւ զարմացրել է  “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի տեսակետը: Վերջինս մարտի 29-ի հանրահավաքում աջակցել է բնապահպաններին: “Այ, քեզ բան… Ուրեմն, մի 20 հոգի, ովքեր իրենք իրենց “բնապահպան” են կարգել, գնացին հրապարակ ու Րաֆֆի Հովաննիսյանը ասաց, որ ինքը կանգնում է նրանց կողքին՝ առանց հասկանալու, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի