12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արական հորմոնները խթանում են կրծքագեղձի քաղցկեղը

Արական սեռական հորմոնները` անդրոգենները, խթանում են օնկոլոգիական հիվանդությունների զարգացմանը: 

Կոլորադոյի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ շատ քաղցկեղային ուռուցքների մակերեսին անդրոգենային ռեցեպտորներ կան: Օրինակ` կրծքագեղձի քաղկցկեղի ուռուցքների  3/4-ից ավելին հենց այդ ռեցեպտորներից ունի:

Գիտնականների խոսքով` ռեցեպտորների արգելափակումը` հորմոնալ թերապիայի օգնությամբ, թույլ կտա դադարեցնել հիվանդության զարգացումը: Նման մեթոդ արդեն կիրառվում է օրինակ շագանակագեղձի քաղցկեղի դեպքում, գրում է “MedDaily”-ն:

Ավելի վաղ հայտնաբերվել էր, որ մի շարք չարորակ գոյացությունների առաջացմանը նպասում են նաեւ կանացի սեռական հորմոնները, օրինակ` էստրոգենը: Դա հանգեցրեց այնպիսի դեղամիջոցների ստեղծմանը, որոնք արգելափակում են այդ հորմոնի ռեցեպտորներին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ