25 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դուք ոստիկան եք եւ պետք է կանխեք, բողոքում են ԿԸՀ-ի դիմաց /վիդեո/

Քիչ անց ԿԸՀ հանձնաժողովի արտահերթ նիստում կամփոփվեն ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրությունների քվեարկության արդյունքները: Դրսում` ԿԸՀ շենքի դիմաց, բողոքի ակցիա են կազմակերպել մի խումբ ակտիվիստներ:  Նրանք  ԿԸՀ շենքի հսկող ոստիկաններին կոչ արեցին կանխել շենքի ներսում կատարվող հանցագործությունը: “Ձեր առաջ կատարվում է հանցագործություն: Դուք ոստիկան եք եւ պետք է կանխեք, թե չէ դուք էլ համարվում եք […]

Ինչո՞ւ ԲՀԿ-ն չի մասնակցում

”Հանրահավաքին ՀՅԴ-ը մասնակցել է, բայց ես իրականում նախագահի մասին արտահայտություն չեմ տեսել նրանց հայտարարությունում, չէր նշվել, որ նրանք ճանաչում են Րաֆֆի Հովհաննիսյանին` որպես ընտրությունները հաղթած թեկնածու”,-այսօր ”Հենարան” ակումբում ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին ՀՅԴ-ի մասնակցության մասին ասաց քաղաքագետ, ”Կովկաս” ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: ՀՅԴ-ն այժմ օգտագործում է առիթը, որպեսզի ինչ-որ կերպ իր ընտրազանգվածի մոտ վերականգնի […]

Րաֆֆին լեգիտիմացրեց Սերժ Սարգսյանին. քաղաքագետ

՛՛Ի տարբերություն բոլոր ընտրությունների՝ այս պահի նախընտրական փուլերը մենք արդեն անցել ենք, և այն, ինչ ունենք ներկայումս, փորձ է Րաֆֆիի կողմից օգտագործել այն լուրջ քաղաքական ռեսուրսը, որը որ ստացել է նա ձայների միջոցով: Ելնելով Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերից՝ թվում է, թե ինքը փորձում է խուսափել գունավոր հեղափոխությունից: Հովհաննիսյանը ընտրել է քաղաքական պայքարի մի ձև, երբ նա […]

“Բարեւ ԵՊՀ”, “Ով մեզ հետ չէ, ազգի դավաճան է”… դասադուլը մեկնարկեց /ֆոտո, վիդեո/

Երեւանի Պետական Համալսարանի գլխավոր մուտքի դիմաց այս պահին հավաքվել են մի խումբ ուսանողներ, որոնց թիվը հասնում է մոտ 150-ի: Նրանք նարնջագույն վզկապներով, ժապավեններով եւ փուչիկներով` “վերջ կենսագրություններին” կարգախոսով դասադուլ են հայտարարել: Համալսարանի ողջ մերձակա տարածքը շրջապատված է ոստիկաններով: Դասադուլավորներին հանդիպեց ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը եւ հորդորեց չխանգարել ուսումնական գործընթացը, մտնել լսարանները եւ զգուշացրեց, որ անհարգելի […]

ՀԱԿ-ը բոյկոտում է ԱԺ նիստերը

Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում իշխանությունը հերթական անգամ օգտագործեց ընտրակեղծիքների իր ողջ պոտենցիալը։ Հայտարարված արդյունքները ոչ մի կապ չունեն իրականության հետ։ Դա նոր մի անպատվություն էր Հայաստանի ժողովրդի նկատմամբ, նրա իրավունքների եւ արժանապատվության ոտնահարում։ Ինչպես եւ բնական ու սպասելի էր, դրա հասարակական հակազդեցությունը պիտի լիներ համաժողովրդական բողոքի նոր ալիքի բարձրացումը, ինչպես նույն պատճառով դա տեղի […]

Գոմեշի մսի գործով ձերբակալվել է պարենային բազայի պետը

Գոմեշի մսի գործով ևս մեկ հոգի է ձերբակալվել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Նրա տեղեկացմամբ` ձերբակալվել է N զորամասի պարենային բազայի պետը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Զորամասի պարենային բազայի պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ […]

Իշխանափոխությունը բացառված է

Նախագահի արդեն նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանն իրեն լավ է զգում, սակայն դեռևս գտնվում է Միքայելյանի անվան վիրաբուժական կենտրոնում /Սեդրակյանը հայտարարել էր, որ լյարդի հետ կապված խնդիրներ ունի եւ ստացիոնար բուժում է ստանում-խմբ./: Henaran.am-ը էպոսագետից հետաքրքրվեց` արդյոք իրեն հրավիրե՞լ են ԱԱԾ հարցաքննության, ինչի մասին ինքը նախօրոք հայտարարել էր: ”Դեռևս չեն հրավիրել հարցաքննության, դեռևս որևէ բան […]

Րաֆֆին “տղայական” պատասխան է տալիս Լեւոն Տեր-Պետրոսյանին

Փաստորեն Րաֆֆի Հովհաննիսյանը Լևոն Տեր-Պետրոսյանին չի տեսնում իր կողմից հաղթող հռչակած “նախագահների” շարքում: Նշելով Վազգեն Մանուկյանի, հայր և որդի Դեմիրճյանների անունները, նա խնամքով շրջանցում է Լևոն Տեր-Պետրոսյանին: Ըստ Էության, նա այս քայլով. – վերջնականապես, բացառում է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ նույն հարթակում հայտնվելու հնարավորությունը, – հանրությանը ցույց է տալիս, որ իր պայքարը’ թե ձևի, և թե […]

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը ներկայացնում է

Policy Forum Armenia (PFA) կազմակերպությունն այս պահի դրությամբ ավարտին է հասցրել 2013թ. փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների վերաբերյալ իր նախնական վերլուծությունը, որը հիմնված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրամադրված տվյալների վրա: Համատեղելով ականատեսների վկայությունները եւ տեղական ԶԼՄ-երի մեծածավալ հաղորդագրությունները՝ մեր վերլուծությունը, որը կներկայացվի ստորեւ, հաստատում է հետեւյալը.   Նշանակալի եւ պարբերական ջանքերի […]

Ո՞վ է ի վերջո բարեւում մեզ….

Տիարք Սերժ Սարգսյան եւ Րաֆֆի Հովհաննիսյան. Այրեր, ովքեր այսօր առաջնորդում եք իշխանական եւ ընդդիմադիր քաղաքական ուղղությունները Հայաստանում: Սա ասում եմ լավ հասկանալով, որ երկու ձեւակերպումներին էլ դեմ կարծիքներ կան մեզանում: Սակայն, ուզեն, թե չուզեն, Հանրապետական կուսակցության նախագահը նաեւ մեր պետության նախագահն է, “Ժառանգություն” կուսակցության նախագահն էլ՝ երկրի ընդդիմադիր ուժերի մեջ առաջատար դիրք է ձեռք բերել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի