10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Արցախյան վիկինգները մի չորրորդ անգամ հաստատվեցին հայոց գահի վրա. Դավիթ Հակոբյան

”Այսօրվա ներքաղաքական կյանքի վերաբերյալ  ապագա մատենագիրները կգրեն՝ քաղաքական ապստամբության ծուխը բարձրացավ, սակայն այդպես էլ հրաբուխը չպայթեց”,-լրագրողների հետ հանդիպմանն հայտարարեց ՀՀ միակ մարքսիստ Դավիթ Հակոբյանը: Մեջբերելով Ադոլֆ Հիտլերի խոսքը` նա նշեց. ”Կարեւորը ոչ թե մեթոդն է, այլ՝ արդյունքը”:

 Հակոբյանը նկատեց. ”Անգլիական վիկինգներն այդպես էլ չկարողացան ռեվանշի հասնել արցախյան վիկինգների նկատմամբ՝ “հայ ժողովրդի ՛՛աքիլլեսյան գարշապար՛՛՝ անմիաբանության, եւ պայքարի մեջ քաղաքական զինանոցի սնանկության պատճառով: Արցախյան վիկինգները մի չորրորդ անգամ հաստատվեցին  հայոց գահի վրա: Այդ դինաստիան անգլիական բուլդոգի համառությամբ էլի գահը չզիջեց”:

Դավիթ Հակոբյանն ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանին Ռուսաստանում չէին սպասում, և կարծում է, որ Ռուսաստանն առայժմ նրա հետ գործ ունենալ չի կարող:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ